«Այո՛, մենք ունենք հասարակություն, որը 35 տոկոս աղքատության պարագայում ցանկացած ռեֆորմ, նույնիսկ լավագույն ռեֆորմները դժվարությամբ են ընդունում: Այո՛, մենք ունենք որոշակի խնդիրներ, որոնք որ ընդդիմությունը շատ հաջող կերպով շահարկում է՝ առանց լուծումներ առաջարկելու, բայց նույնիսկ այս պարագայում կանգ առնել, նույնիսկ այս պարագայում հետ նայել, չի՛ կարելի, որովհետեւ աշխարհը շատ ավելի դինամիկ է առաջ շարժվում, խնդիրները շատ ավելի արագ են ծավալվում, իրենց համար լուծումները ավելի արագ են անհրաժեշտ»,- այսօր՝ փետրվարի 20-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Իսկ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո իր համար պարզ է դարձել, որ նա տնտեսական խորհրդականներ չունի.
«Ես չեմ վստահում այն իրավիճակներին, երբ որ առաջնորդը մի բան է ասում, եւ ես այլ կարծիք չեմ տեսնում. Դա ե՛ւ ընդդիմությունում է առկա, ե՛ւ իշխանությունում: Այսօր բոլորը խոսում են դրականի մասին՝ կապված պարտադիր կուտակային կենսաթոշակի հետ՝ դա փրկություն է թե՛ ծերության, թե՛ տնտեսական»:
Արտակ Զաքարյանը համաձայնեց Հովհաննես Իգիթյանի այն հայտարարությանը, թե բոլոր երկրները պայքարում են ներդրումների համար.
Կարդացեք նաև
«Գուցե, Վիրբայում կամ ինչ-որ կոնկրետ ոլորտների շնորհիվ ներդրումների աճ է եղել, ընդհանուր առմամբ ժամանակակից աշխարհում միտումը նվազող միտում է, հատկապես՝ Հայաստանի պարագայում, բնականաբար, մեր փակ սահմաններով եւ կոմունիկացիոն բարդություն ունեցող երկրների համար, բնականաբար, ներդրումային գրավչությունը պետք է ցածր լինի եւ դրա համար պայքարելը շատ ավելի ռեսուրսներ է մեզանից պահանջում»:
Մանրամասները՝ տեսանյութում
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ