Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ փոխնախագահը հանդիպեց ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Փետրվար 20,2014 15:53

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը փետրվարի 20-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկու երկրների միջխորհրդարանական կապերի ակտիվացմանն առնչվող հարցեր:

Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ արձանագրեց, որ ՀՀ նախագահի՝ Չեխիա կատարած պետական այցից հետո երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ակնառու է համագործակցության զարգացման պատրաստակամություն՝ միաժամանակ հույս հայտնելով, որ ստորագրված մի շարք համաձայնագրերով ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն առաջիկայում, և ավելի իրատեսական արդյունքներ կարձանագրվեն: Երկկողմ հարաբերությունների ակտիվացման, միջխորհրդարանական կապերի զարգացման տեսանկյունից ԱԺ փոխնախագահը կարևորեց խորհրդարանական դիվանագիտության դերը, խորհրդարանականների փոխայցելություններն ու համատեղ փոխշահավետ քննարկումները:

Պետր Միկիսկան բարձր գնահատեց ՀՀ նախագահի պետական այցը Պրահա, նրա բարձրացրած հարցերի իրատեսականությունն ու հստակությունը՝ կապված և՛ երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտության, և՛ տարածաշրջանային խնդիրների լուծման հետ, և հավաստիացրեց, որ Չեխիան ընկալումով է մոտենում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին որոշմանը:

Հանդիպման ժամանակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այսօր Արցախի վերածննդի օրն է: Նրա խոսքով՝ այս տարիներին ապացուցվեց, որ անկախ եւ ինքնորոշված Արցախն այլընտրանք չունի: Երկուստեք կարևորվեց ԼՂ հիմնախնդիրը Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ տարբեր միջոցառումների կազմակերպումը ոչ միայն պատմական ճշմարտության վերհանման ու ճանաչման, այլև նմանատիպ ոճրագործությունների կանխարգելման տեսանկյունից:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728