Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը խոստացավ ու չեկավ. «Ա1+» (տեսանյութ)

Փետրվար 20,2014 15:48

Դալմայի այգիների հողօգտագործողներն այսօր կրկին Կառավարության շենքի առաջ էին: Նրանք արդեն 11 տարի է` պայքարում են իրենց իրավունքների համար:

«Ա1+»-ի հետ զրույցում «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանն ասաց, որ դիմել են բոլոր պետական մարմիններին, բայց խնդրին ոչ մի լուծում չի տրվել. «2008 թվականի որոշմամբ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերով հանձնաժողովը հանձնարարել էր Հայաստանի իշխանություններին «Օրհուսի» կոնվենցիայի համաձայն՝ փոխհատուցել հողօգտագործողներին պատճառած վնասները, սակայն ապարդյուն»:

Ի դեպ, կառավարության այսօրվա նիստից առաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հողօգտագործողներին խոստացել է, որ նիստից հետո կզրուցի իրենց հետ, սակայն նիստից հետո այնքան ժամանակ դուրս չի եկել շենքից, մինչև բնակիչները հեռանան։ Իսկ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն էլ նրանց խոստացել է ընդունել վաղը։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728