Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հայտարարությունը

Փետրվար 20,2014 15:41

2009 թ-ին Միավորված Ազգերի Կազմակերպության որոշմամբ փետրվարի 20-ը հռչակվեց Սոցիալական արդարության համաշխարհային օր: Ցանկացած պետություն, որ կառուցված չէ սոցիալական արդարության կարևորագույն սկզբունքի վրա, որտեղ հասարակությունը բաժանված է մի քանի տասնյակ օլիգարխների և մնացած քաղաքացիների միջև, վաղ թե ուշ վերակազմակերպման հրամայականի առջև է կանգնելու: Մեր երկիրը, ցավոք, չնայած Սահմանադրությամբ հռչակված դրույթին, հեռու է սոցիալական լինելուց: Վերջին 23 տարիներին մեկը մյուսին հաջորդող իշխանությունները զբաղվել են Հայաստանը հարստահարելով, գողացել քաղաքացիների՝ բարեկեցիկ և արժանապատիվ ապրելու բնական իրավունքը: Հայաստանում գործող վայրի ազատական համակարգը, որ սնում է միայն և միայն օլիգարխներին, չի կարող երկար կյանք ունենալ: Օրեցօր ավելի է ուժգնանում սոցիալական լարվածությունը, արտագաղթը, շատերը չեն կարողանում լուծել իրենց հանապազօրյա հացի խնդիրը: Չնայած դրան, համակարգը շարունակում է ավելացնել նոր հարկատեսակներ, միջին խավը որպես այդպիսին գրեթե վերացված է, իսկ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության կենսամակարդակը գնալով ավելի է վատանում:

Այս իրավիճակում ՍԴՀԿ-ն հայտարարում է, որ երկրին օր առաջ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, օլիգարխներին պետք է զրկել երկրի տնտեսությունը կառավարելու մենաշնորհներից: Անհրաժեշտ է իրավազուրկ քաղաքացիների համախմբվածություն՝ ընդդեմ ապօրինությունների, որոնք համատարած են մեր երկրում՝ սկսած հեռավոր 90-ականներից: Սա է օրվա հրամայականը, որը վաղ թե ուշ ի կատար է ածվելու: Երկրի հարստությունը օլիգարխներինը չէ, այլ Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացունը:

ՍԴՀԿ մամլո դիւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728