Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ կայանալու է «գազի հարցով» հանձնաժողով ստեղծելու քաղաքական մեծամասնության նախագծի վերաբերյալ քննարկում, որին մասնակցելու են նաեւ ԱԺ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները եւ իրենց վերջնական դիրքորոշումներն են հայտնելու այդ հարցի վերաբերյալ:
ՀԱԿ-ում, ընդհանուր առմամբ, դրական են տրամադրված հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու առումով, սակայն, այսօրվա հանդիպման ժամանակ կներկայացնեն երկու առաջարկ:
Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը`խմբակցության նիստի ավարտից հետո: Առաջարկներից մեկը վերաբերում է նրան, որ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի նաեւ գազի պարտքի կուտակման օրինականության հարցը, ինչպես նաեւ`2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ստորագրված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 20 տոկոս բաժնետոմսերի առքուվաճառքի մասին պայմանագրում ՀՀ-ի կողմից ստանձնած պարտավորությունների եւ տրված երաշխիքների ուսումնասիրության հարցը:
ՀԱԿ խմբակցության նիստում քննարկվել է նաեւ ողջ իշխանական կուսակցությունների բանակցությունների ընթացքը, առաջիկա քառօրյայում խմբակցության աշխատանքը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ