Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

459.000 ԱՄՆ դոլար կներդրվի բանջարեղենի արտադրության գործում

Փետրվար 20,2014 15:04

Այսօր «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ խորհրդաժողով ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աշխատողների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության գլխավորությամբ: Միջոցառմանը նաև մասնակցում էին շուրջ 45 ներկայացուցիչներ գիտական կենտրոններից, տարբեր կազմակերպություններից, հ/կ-ներից, ինչպես նաև ֆերմերներ և այլ շահագրգիռ կողմեր:

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, ՊԳԿ-ի բուսաբուծության և բույսերի պաշտպանության հարցերով պատասխանատու Ավետիք Ներսիսյանը և Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը:

Նրանք ներկայացրեցին «Աջակցություն Հայաստանում բանջարային մշակաբույսերի սերմնաբուծության և սերմնարտադրության համակարգի զարգացումը» ծրագիր, որը ըստ Գ. Պետրոսյանի՝ զգալիորեն կխթանի բանջարաբուծության զարգացմանը՝ մասնավորապես բանջարային մշակաբույսերի սերմնաբուծության և սերմնարտադրության գործում:

Մասնակիցները քննարկեցին հանրապետությունում բանջարային մշակաբույսերի սերմնաբուծության և սերմնարտադրության համակարգի առկա վիճակը, վեր հանեցին համակարգի զարգացմանն առնչվող խնդիրներն ու խոչընդոտները և ներկայացրեցին իրենց դիտարկումները:

Ա. Ներսիսյանը ներկայացրեց բուսաբուծության և բույսերի պաշտպանության ոլորտում ՊԳԿ-ճ գործունեությունը, մասնավորապես շեշտելով Հայաստանում սերմնարտադրության և մշակաբույսերի գենետիկ ռեսուրսների  ուղղությամբ կատարվող աշխատանքները:

ՊԳԿ-ի միջազգային փորձագետ Ժան Լուի Դյուվալը համառոտ ներկայացրեց ծրագիրը, ռազմավարական մոտեցումները և հիմնական շահագրգիռ կողմերի մասնակցությունը ծրագրի իրականացման գործում: Նա ասաց. «Սույն ծրագրի իրականացումը պետք է ուղղված լինի դեպի շուկան՝ հիմնվելով վերջինիս պահանջարկի վրա և կառուցվի այնպես, որ կանոնակարգերը ծառայեն բանջարային մշակաբույսերի շուկայի զարգացմանը»:

Ծրագրի նպատակն է աջակցել երկրի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը՝ նպաստելով բանջարեղենի արտադրության կայուն զարգացմանը՝ հիմնված տեղական գենետիկ ռեսուրսների վրա: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 459.000 ԱՄՆ դոլար:

Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728