Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյան. «Արդեն նշանակություն չունի՝ Յանուկովիչը կհաղթի՞, թե՞ կփախչի»

Փետրվար 20,2014 14:59

«Ուկրաինա պետության կազմալուծումն այլեւս նրա ներկան է»,- այսօր «Peoplemeter» ակումբում վերլուծելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետի մեկնաբանմամբ՝ երկրում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ամեն ինչ անվերահսկելի է, ինչն էլ բերում է ճգնաժամի: Ալեքսանդր Իսկանդարյանը գտնում է, որ Ուկրաինայում փլուզվում է ամեն ինչ՝ մասնավորապես իշխանությունը:

«Ուկրաինան հերթական ճգնաժամն է ապրում: Թեեւ այնտեղ առաջին անգամը չէ, որ չի հաջողվում համաձայնության գալ, միավորվել: Ուկրաինական իրադարձությունները չնչին տարբերություններով նմանվում են Մերձավոր Արեւելքում ծավալվող իրադարձություններին: Ուկրաինացիները կամ միմյանց հետ պայմանավորվելու ձեւեր, տարբերակներ կգտնեն, կամ էլ՝ Ուկրաինան ֆորմալ կմնա»,- ավելացրեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ նրա՝ մարդիկ արդեն չեն կարողանում նույնիսկ ոստիկանություն զանգահարել, բացարձակապես գոյություն չունի տեղական իշխանություն ու ժողովուրդն անգամ գրասենյակներից դուրս չի գալիս:

«Ուկրաինայում բռնությունը սահման չունի: Նրա ներկան՝ կոլապսն է ու հիմա արդեն նշանակություն չունի, թե Յանուկովիչը ինչ իրավիճակում կհայտնվի, կհաղթի՞, կփախչի՞…»:

Ալեքսանդր Իսկանդարյանը համոզված է, որ եթե Ուկրաինան կարողանա համաձայնության գալ օլիգարխների, արեւմտյան կենտրոնների ներկայացուցիչների հետ, ապա իրավիճակը երկրում կփոխվի, իսկ հակառակ դեպքում՝ ամեն ինչ կշարունակվի ավելի վատ ձեւով:

Ալեքսանդր Իսկանդարյանը նաեւ հավելեց, որ Ուկրաինան այնպիսի երկիր է, որտեղ այս պահին տեղի ունեցող զարգացումներից շատ բան է կախված տարածաշրջանում:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728