Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Այվազյան. «Գյուրջիևին զգալն է դժվար»

Փետրվար 20,2014 14:43

Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն էին Գյուրջիևի անվան անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Լևոն Իսկենյանը, քամանչահար Արմեն Այվազյանը և սանթուրահար Վլադիմիր Պապիկյանը: Համույթը մասնակցելու է Բելգիայի Բրյուսել քաղաքի «Բոզար» մշակութային կենտրոնում անցկացվող Կովկասյան մշակութային օրերին:

«Միջոցառումը հատկապես կենտրոնացած է հայկական և վրացական մշակույթների վրա: Փետրվարի 22-ին մենք ունենալու ենք համերգ, որի ժամանակ հնչելու են բացառապես Գյուրջիևի ստեղծագործությունները: Համերգից առաջ լինելու է նաև հանդիպում անսամբլի երաժիշտների հետ, որպեսզի ներկայացվի հայ երաժշտությունը, կապը Գյուրջիևի և հայ երաժշտության, Կոմիտասի երաժշտության հետ»,- ասաց անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Լևոն Իսկենյանը:

Նա նաև նշեց, որ հանդիպման ժամանակ ներկայացվելու են դուդուկը, բլուլը, թառը, ուդը, քամանչան, սանթուրը, դափն ու քանոնը՝ որպես ժողովրդական նվագարաններ: «Եվ սա հիանալի առիթ է, որ մենք նաև Գյուրջիևի ճանապարհով ապագայում կարողանանք լսարանը բերել դեպի Կոմիտասի երաժշտություն, դեպի հայ աշուղական երաժշտություն»,- ասաց պրն Իսկենյանը:

Այնուհետև խոսեց Գյուջիևի ստեղծագործությունների մասին: Նա ասաց, որ երաժիշտ և փիլիսոփա Գյուրջիևն ունի 300-ից ավելի դաշնամուրային ստեղծագործություն: Եվ մինչ նրա ստեղծագործությունները մշակելը, նա նախ ծանոթացել է նրա ուսմունքին, փիլիսոփայությանը, որպեսզի ճիշտ հասկանա նրա ստեղծագործությունները:

Քամանչահար Արմեն Այվազյանը նշեց, որ մինչ համույթի ձևավորվելը ինքը ծանոթ չի եղել Գյուջիևի ստեղծագործությունների հետ, իսկ լսելուց և ուսումնասիրելուց հետո իր համար բացահայտումներ է արել: Խոսելով կատարողականի մասին՝ պրն Այվազյանն ասաց, որ այդ առումով այնքան էլ բարդ չէ. «Գյուրջիևի ստեղծագործություններն այնքան էլ դժվար չէ կատարել, զգալն է դժվար»:

Իսկ սանթուրահար Վլադիմիր Պապիկյանն ասաց, որ այժմ նրանք աշխատում են Կոմիտասի ստեղծագործությունների վրա:

Խոսեցին նաև հետագա ծրագրերի մասին: Պրն Իսկենյանն ասաց, որ հունիսին համերգներ են ունենալու Շվեյցարիայում, իսկ հուլիսին՝ Գերմանիայում, որտեղ մասնակցելու են ժողովրդական երաժշտության վրա կենտրոնացած փառատոնի:

 

Վարդուհի ԲԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728