Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. Ուկրաինայում խնդիրը շատ արագ կլուծվի (Տեսանյութ)

Փետրվար 20,2014 14:32

«Ուկրաինայում մինչեւ այս պահը որեւէ գործ հայտնաբերված չէ, այսինքն՝ եղել են սպանություններ, մարդասպանները հանգիստ ման են գալիս, մարդիկ նկարներով գիտեն, անուններով գիտեն, բայց ոչ ոք չի պատժվել, եւ սա բերեց նաեւ նրան, որ այդ անպատժելիությունը, հատկապես ուժայիններին, հասավ այն մակարդակի, որ մարդկանց մահակներով ծեծելով տանում են»,- այսօր՝ փետրվարի 20-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:

Նրա խոսքերով՝ այդ պայքարում իշխանությունը չի կարող շահել, քանի որ ինչ- որ բան չի կարող անել տասնյակ միլիոն մարդկանց ըմբոստության դեմ:

Իսկ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը կարծում է, որ Ուկրաինայում իրավիճակը դուրս է եկել ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանությունների վերահսկողությունից, եւ դա կարող է բերել ծայրահեղ, անկանխատեսելի դեպքերի.

«Այնուամենայնիվ, վերջին քաղաքական զարգացումները իշխանության եւ ընդդիմության ձեռքբերված համաձայնությունների շրջանակներում հույս է տալիս, որ հաջորդիվ անմիջական զարգացումները հետ կբերեն որոշակի խաղաղ ընթացքի ե՛ւ անկարգությունները, ե՛ւ հրահրվող գործընթացները փողոցներում այլեւս տեղ չեն գտնի կամ դրանք վերահսկելի կլինեն»:

Նա կարծում է, որ Եվրամիությունը սխալ քաղաքականություն է վարել Արեւելյան գործընկերության նկատմամբ եւ կարեւորագույն մի շարք շահեր հաշվի չեն առնվել, եւ համարում է, որ իրավիճակը Ուկրաինայում այդ գործած սխալների հետեւանքն է: Պարոն Զաքարյանը վստահ է, որ խնդիրը Ուկրաինայում շատ արագ կլուծվի, քանի որ ներքին խնդիր է եւ համաձայնություններ կլինեն:

Հովհաննես Իգիթյանը հայտարարեց, որ «կամ կամի» սկզբունքը Եվրամիության կողմից չի դրվել, այլ՝ Ռուսաստանի.

«Եթե վերցնենք Ասոցացման պայմանագիրը կամ նաեւ Խորը եւ համապարփակ համաձայնագիրը, այնտեղ «կամ կամի» հարց չկա. «Կամ կամը» շպրտեց եւ որպես վերջնագիր դրեց հենց Ռուսաստանը, եւ եթե խոսում ենք Եվրամիության սխալների մասին, ապա Եվրամիությունը չէր կարող նաեւ կանխագուշակել Ռուսաստանի այդ կոպիտ գործոնը՝ շանտաժի, վերջնագրի ձեւով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728