Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը կրկին առաջարկում է մարտի 1-ի հանձնաժողով ստեղծել (Տեսանյութ)

Փետրվար 20,2014 14:27

ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծ է ներկայացրել: Այսօր լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ խորհրդարանական ոչ իշխանական ուժերին տեղեկացրել են, որ նախաձեռնելու են ստորագրահավաք այն նպատակով, որ առաջիկա քառօրյայում այդ հարցն արտահերթ քննարկման կարգավիճակով ներառվի նստաշրջանի օրակարգ: «Մենք ստացել ենք այս ձեւաչափի մեր բոլոր գործընկերների աջակցությունն»,- ասաց Լեւոն Զուրաբյանը`նկատի ունենալով ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին եւ «Ժառանգությանը»:

Լրագրողներից մեկի հարցին`ինչու ՀԱԿ-ը որոշեց հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունն այժմ դնել շրջանառության մեջ, Լեւոն Զուրաբյանն ասաց. «Մենք պահանջատեր ենք մարտի 1-ի սպանությունների բացահայտման: Հիմա տեսեք թե Ուկրաինայում ինչ է կատարվում: Ցուցարարների դեմ մահաբեր ուժի օգտագործումը որեւէ իշխանության կողմից հանցագործություն է, որը պետք է ուսումնասիրվի, բոլոր մեղավորները պետք է պատժվեն եւ այս հանձնաժողովի ստեղծումը հենց այդ նպատակն ունի: Բնական է, որ մեր մարտիմեկյան հանրահավաքից առաջ, ընդհանրապես այս տարելիցից առաջ, մենք ցանկանում ենք ևս մեկ անգամ եւ մեր հանրությանը, եւ միջազգային հանրությանը հայտնել, որ պահանջատեր ենք այդ սպանությունների բացահայտման: Մենք ամեն ինչ անելու ենք, որ երբեք Հայաստանում ցուցարարների, ժողովրդի դեմ որեւէ կառավարություն, որեւէ իշխանություն չկիրառի մահաբեր ուժ»:

Նա հիշեցրեց, որ իշխանությունը մեկ անգամ համաձայնեց այս հանձնաժողովի ստեղծմանը, ապա մերժեց. «Կարող են այս անգամ էլ մերժել, բայց մենք հետեւողականորեն հասնելու ենք հաջողության: Եթե այս անգամ էլ են մերժում, մենք հերթական ցույց ենք տալիս, որ այս սպանությունների պարտակման պատասխանատուն իրենք են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728