Կիևի «Կոզացկի» հյուրանոցի մոտակայքում ցուցարարների վրա դիպուկահար է կրակում, ժամը 10:14 դրությամբ (Երևանի ժամով՝ 12:14) հայտնել է «Ցենզոր.նեթ» լրատվականի թղթակիցը:
Ըստ նրա, Մայդանում մեծ քանակությամբ վիրավորներ կան, իսկ շտապ օգնության մեքենաները չեն հերիքում: Մարդիկ օգնում են վիրավորներին՝ տեղափոխելով իրենց սեփական մեքենաներով:
Լրատվականի պնդմամբ, «Կոզացկի» հյուրանոցի մոտ ութ դիակ կա:
Ըստ նախնական տեղեկությունների, մարդկանց վրա դիպուկահար է կրակում, որը գտնվում է Ինստիտուտսկայա փողոցում:
Նույն լրատվականը տարածել է աջ ծայրահեղական «Սվոբոդա» կուսակցության պատգամավոր Յուրի Սիրոտյուկի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա պնդում է՝ ոստիկանության դիպուկահարները կրակում են բժիշկների վրա, որոնք փորձում են օգնել վիրավոր ցուցարարներին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ