Լրահոս
Օրվա լրահոսը

Արագածոտնի մարզում 6 փաստաբաններ չունեն գրասենյակներ

Փետրվար 20,2014 14:09

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր՝ փետրվարի 20-ին, հանդիպել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին:

Արա Զոհրաբյանի այցելության նպատակը Արագածոտնի մարզպետի հետ մարզի փաստաբանների վիճակի բարելավման խնդիրը քննարկելն էր:

Փաստաբանների պալատի նախագահի խոսքով, մարզում կան 12 փաստաբաններ, որոնցից ընդհանուր հաշվով 6-ը չունեն գրասենյակներ:

ՙԱյսօր մեր խնդիրն է մարզերում ուժեղացնել փաստաբանների կարգավիճակը և եթե մարզպետարանը օգնի մեզ այդ հարցում, մեր փաստաբանները ամսական մեկ անգամ մարզի բնակիչների համար կկազմակերպեն անվճար իրավաբանական խորհրդատվություն՚,-նշել է Արա Զոհրաբյանը:

Ըստ նախագահ Զոհրաբյանի տարածքը տրամադրելու դեպքում Փաստաբանների պալատը հանձն կառնի լուծել տեխնիկական հագեցվածության հարցը և վերանորոգման աշխատանքները:

Մարզպետ Սարգիս Սահակյանն ողջունել է Փաստաբանների պալատի նախագահի առաջարկությունը, խոստացել է նաև անձնական ներդրում ունենալ այս հարցում և հանձնարարել մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին տարբերակներ գտնել փաստաբաններին տարածքներ տրամադրելու ուղղությամբ, որտեղ նրանք կիրականացնեն իրենց մասնագիտական գործունեությունը:

Հանդիպման մասնակցել են Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Մելանյա Առուստմյանը, նախագահի խորհրդականներ Իրինա Փիլոյանը, Զինավոր Մեղրյանը և Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը:

ՀՀ փաստաբանների պալատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728