Այս պահին ՀՊՃՀ 13-րդ մասնաշենքի բակում «Դեմ եմ» նախաձեռնության անդամները իրազեկման ակցիա են անցկացնում Պոլիտեխնիկի աշխատակիցների և ուսանողների հետ: Նախաձեռնության անդամները ընտրել են ժամը 12:30՝ չցանկանալով խանգարել դասապրոցեսը: Բուհի բակում էր նաև ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը, ո8n ակցիայի մասնակիցներին հորդորեց դասամիջոցն ավարտվելուն պես ավարտել ակցիան, ինչպես նաև հեռացնել դրոշները:
«Դեմ եմ» նախաձեռնության անդամները ուսանողներին իրազեկեցին, որ այս օրենքի ընդունումը հակասահմանադրական է: Հնչեցին «Մենք դեմ ենք կողոպուտին» և այլ կարգախոսներ:
Այնուհետև հայտարարեցին, որ ռեկտորի, ուսխորհուրդների մակարդակով իրենց նկատմամբ ճնշումներ են եղել:
Անդրադառնալով ՀՀ նախագահի խոսքերին նախաձեռնության անդամներից մեկը հարթակից հայտարարեց. «Ութսուն տոկոսը ժողովրդի դեմ է, ուստի ճիշտ է այդ ութսուն տոկոսը, ոչ թե ՀՀ նախագահը»:
Կարդացեք նաև
Տեղեկացնենք, որ վաղը «Դեմ եմ» նախաձեռնության անդամները Մատենադարանի մոտից ժամը 18.30 նախաձեռնում են Լուսավորման երթ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ