Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյումրիում գործատուները աշխատանքից ազատում են պարտադիր կենսաթոշակայինի տակ ընկածներին

Փետրվար 20,2014 13:07

Գյումրու սպասարկման օբյեկտներում ու ֆաբրիկաներում գործատուները սկսել են աշխատանքից ազատել մինչև 1974 թվականը ծնվածներին`նրանց փոխարեն ընդունելով տարեցներին: Բանն այն է , որ գործատուները ստիպված են գնալ այս քայլին. վերջիններս ողորմելի աշխատավարձ են տալիս աշխատակիցներին, ասենք 30 հազար դրամ ու քանի որ, ըստ օրենքի, այդ 30 հազարից գանձվում է 5 տոկոսը, գործատուն ստիպված է լինում ավելացնել աշխատավարձի չափը:Սա էլ բնականաբար ձեռնտու չէ գործատուին, ու նա սկսում է կրճատումներ անել: Նման դեպք արդեն իսկ գրանցվել է Գյումրու մի քանի խանութներում ու մանվածքային ձեռնարկություններից մեկում:

Այս հարցը երեկ բարձրաձայնվեց նաև ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի գրասենյակում, որը լսելով՝ նման կերպ արձագանքեց. «Նման փաստից տեղյակ չեմ, բայց եթե նման խնդիր կա, պարտավոր ենք արագ արձագանքել: Գիտեք ինչ կա, այսօր ցանկացած գործատու պիտի հասկանա, որ ինքն էլ պետության մաս է և այնպես չէ, որ այս պետությունից միայն թռցնել- տանելով է, իր տունը լավ պահելով է: Այսօր ցանկացած գործատու պիտի հասկանա, որ ինքը նաև պետք է մտածի պետության մասին ու պետության մեջ բնակվող մարդկանց մասին, ոչ թե միայն իր ստամոքսի ու իր բնակարանի մասին: Նման գործատուներին բերեք դնենք, խայտառակ անենք, ի՞նչ է եղել: Եթե ունեք փաստեր, անուններով ասեք, գրավոր հարցադրումներ անենք կառավարությանը, ասենք էս, էս, էս գործատուները էս մարդկանց էս ինչ խնդրի հետ կապված ազատել են: Հակառակը այստեղ այն խնդիրն է, որ գործատուները թող մտածեն իրենց սեփական եկամուտները պակասեցնեն: Կարելի է մեքենա քիչ առնել, մարդկանց աշխատավարձը բարձրացնել, որ մարդիկ եկամուտ ստանան, մենք կարողանանք էս խնդիրը առաջ տանել»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728