Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կառավարությունն անվստահություն հայտնելու հարցը՝ անեկդոտով

Փետրվար 20,2014 12:54

Քիչ առաջ ԱԺ ՀՅԴ խմբակցությունում մեկնարկեց ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի հերթական փակ քննարկումը:

Հիշեցնենք, որ անցած քառօրյայում ոչ իշխանական խմբակցությունների`գազի հարցով հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության տապալումից հետո, վերջիններս քննարկում են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Հընթացս, քննարկումների փաթեթ մտավ նաեւ համատեղ հետագա գործողությունների համակարգումը:

Այսօր քննարկմանը մասնակցում են ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանն ու Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը, «Ժառանգություն»-ից` Թևան Պողոսյանը, ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը:

Նշենք, որ պատգամավորները քննարկման մեկնարկը ազդարարեցին բավականին բարձր տրամադրությամբ, անգամ անեկդոտով.

Ամուսինը կնոջն ասում է. «Այ կին, դեմքիդ արտահայտությունդ էս քանի օրը դուրս չի գալիս. կամ դու ինձ դավաճանել ես, կամ պատրաստվում ես: Կինն էլ արձագանքում է`ինչի՞ կամ-կամ`ե’ւ, ե’ւ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728