Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. «Նախաքննության մարմնի համար դժվար կլինի Սպարտակ Ղուկասյանին քրեական մեղադրանք առաջադրել». «Ասպարեզ»

Փետրվար 20,2014 12:44

«Ասպարեզը» Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ տեղի ունեցած վերջին միջադեպի վերաբերյալ զրուցել էՍտրասբուրգի միջազգային դատարանի փաստաբան Ռուբեն Այվազյանի հետ:

Ոստիկանությունը բավարարվեց Սպարտակից քաղաքից չհեռանալու մասին ստորագրություն վերցնելով: Ինչու՞ Սպարտակին ըստ արժանվույն չեն պատժումԴա կարելի՞ է պայմանավորել Վարդան Ղուկասյանի` «վերեւների» հետ ունեցած ինչինչ կապերով: Երբ վերջին անգամ Սերժ Սարգսյանը Գյումրի ժամանեց, նախագահը եւ Վ.Ղուկասյանն իրար հետ  ջերմ առանձնազրույց ունեցան:

-Անձին քրեական պատասխանատվության ենթարկելու, պատժելու համար անհրաժեշտ է ապացուցել նրա կատարած քրեորեն պատժելի արարքը: Ս.Ղուկասյանին որեւէ մեղադրանք առաջադրելու համար անհրաժեշտ է տեսանկարահանող սարքերն առգրավվել, ուղարկել փորձաքննության. տեսաձայնագրությունը դիտելիս չի լսվում ո՛չ կրակոց եւ ո՛չ հայհոյանք: Հետաքննական մարմնին հանձնարարություններ են տրվել՝ ձեռնարկելու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզելու դեպքի իրական հանգամանքները: Կատարվել է դեպքի վայրի զննություն. արձանագրվել են տեսախցիկների առկայությունը, կնիքվել է տեսանկարահանող եւ պահպանող սարքերի սենյակը: Բացատրություններ են վերցվել հարեւանությամբ բնակվող  եւ աշխատող անձանցից: Նշված գործողությունների ընթացքում հավաքված նյութերը եւ ապացույցներն համարվում են նախաքննության գաղտնիք. որեւէ մեկն իրավունք չունի դրանք հրապարակել: Եթե տեսանկարահանող սարքերն առգրավվելուց եւ փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո պարզվի, որ տեսաձայնագրությունը դիտելիս չի լսվում ո՛չ կրակոց եւ ո՛չ հայհոյանք, նախաքննության մարմնի համար դժվար կլինի Ս.Ղուկասյանին քրեական մեղադրանք առաջադրել: Նման դեպքում, առավելագույնը Ս.Ղուկասյանին կարող են «ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օր.-ի 124-րդ հոդվածի 14-րդ եւ 19-րդ կետերի համաձայն ենթարկել վարչական պատասխանատվության: Ըստ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օր.-ի 124-րդ հոդվածի 14-րդ եւ 19-րդ կետերի՝ տրանuպորտային միջոցը միակողմանի երթեւեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ (այդ թվում` հետընթաց) վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով: Տրանuպորտային միջոցների` վարորդների կողմից ձայնային ազդանշանի կիրառման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Ասում են` Գյումրին կրիմինալ քաղաք է: Նման կերպ արտահայտվելը չափազանցություն չէ՞:

-Սխալ եմ համարում հայտարարությունները, որ իբր Գյումրին համարվում է կրիմինալ քաղաք, դա չափազանցություն է: Հայաստանի այլ քաղաքներում ավելի ծանր հանցագործություններ են կատարվում, սակայն, որեւէ մեկը, բացի Գյումրուց, այլ քաղաքի կրիմինալի կարգավիճակ չի տալիս:

Հնարավո՞ր է` Բալասանյանների ընտանիքի դեմ ուղղված Սպարտակի նմանատիպ գործողությունները շարունակվեն, եթե ոստիկանությունը կանխարգելիչ միջոցներ չձեռնարկի: Ղուկասյանների ընտանիքին առնչվող միջադեպերի վերաբերյալ նորմալ քննություն անցկացվե՞լ է:

-Ոստիկանությունը պարտավոր է կիրառել կանխարգելիչ միջոցներ. դա իր պարտականությունն է: Չեմ կարող պատասխանել` Ղուկասյանների ընտանիքին առնչվող նմանատիպ միջադեպերի վերաբերյալ նորմալ քննություն անցկացվե՞լ է, թե՞ ոչ. տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ իմ մոտ առկա չէ որեւէ ապացույց: Որպես իրավագետ, չեմ կարող իմ մոտ գոյություն չունեցող փաստերի վերաբերյալ իրավական դիրքորոշում հայտնել:

Ինչու՞ ոստիկանությունը պարզաբանում չտվեց` Ս.Բալասանյանի տան մոտ կրակոցներ եղե՞լ են, թե՞ ոչ: Վերջինս ի՞նչ մեթոդներով կարող է պատժել Սպարտակին, ինչպես խոստացել էր:

-Նման պարզաբանում կարող է տրվել նախաքննության ավարտից հետո, որի ընթացքում պետք է տեսանկարահանող սարքերն ուղարկվեն փորձաքննության, պարզվեն դեպքի իրական հանգամանքները: Որպես քաղաքապետ, Ս.Բալասանյանը կարող է պատժել վարչական պատասխանատվության ենթարկելու կարգով, բայց՝ ոչ ավել:

Զրուցեց Անահիտ Սիմոնյանը

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Нона says:

    Ռոմանովների թագավորական ընտանիքին ոչինչացնելը այդքան արձականք չունեցավ, ինչքան վերը նշված սուտ միջադեպը: Այնպիսի տպավորություն է, որ այդ հարցը բարձրացնողները շատ են ուզում, որ իսկապես Սպարտակ Ղուկասյանը իրագործի դա: Ինչքան կարելի է նույն սուտը տարբեր երանգներով կրկնել? Մի գուցե Օբամային դիմեք օգնության?
    Բավական է, հետո ասում եք, թե Թուրքերը մեզ ուզում են ոչինչացնել: Դուք ինքներդ ձեզ ավելի որակով եք ոչնչացնում, Նրանց գործին էլ խփում եք:
    Գյումրիում մի հոծ զանգված կա, որ տարին 12 ամիս գործերը թողած, հետևում են, թե Ղուկասյան-ների ընտանիքը ինչով են զբաղված, կամ էլ նախանձից ինչ-որ կերպ աշխատում են կպնել նրանց:
    Նախանձը լավ բան չե, ավելի լավ է օրինակ վերցրեք, դուք էլ ձեր վրա աշխատեք և հասեք նման բարձունքների: Մեղք եք………

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728