Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՊՊԱ կտրոնն անցավ պատմության գիրկը՝ բերելով նոր խնդիրներ. «Հայոց աշխարհ»

Փետրվար 20,2014 12:28

Տարեսկզբից Հայաստանում վերացվեց տրանսպորտային միջոցների դիմապակուն ապահովագրական կտրոն փակցնելու պարտադիր պահանջը։ Թվում է, թե դրանով համակարգի նկատմամբ դժգոհությունները կնվազեն։ Սակայն այժմ էլ ի հայտ է եկել մեկ այլ խնդիր։
Ինչպես հայտնի է, այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ, որոնք տասնյակ տարիներ առաջ վաճառել են իրենց տրանսպորտային միջոցները, ստանում են տուգանքի անդորրագրեր՝ ապահովագրություն անցած չլինելու վերաբերյալ։ Խնդիրն առաջացավ նրանից հետո, երբ համակարգի վերահսկողությունն իրականացվեց էլեկտրոնային եղանակով։
Մինչեւ հիմա ապահովագրական պայմանագրի գոյությունը ստուգվում էր առաջին հերթին տրասնպորտային միջոցի դիմապակուն փակցված կտրոնի միջոցով։ Այս պահանջի վերացումից հետո ապահովագրությանը ճանապարհային ոստիկանությունը հետեւում է էլեկտրոնային եղանակով՝ համակարգչային շտեմարանների եւ ծրագրերի միջոցով։ Այլ կերպ ասած, ստեղծվել է տրանսպորտային միջոցների էլեկտրոնային բազա, որը հնարավորություն է տալիս ստուգել ավտոմեքենայի ապահովագրված լինել-չլինելը։ Անկախ նրանից՝ մեքենան շահագործվո՞ւմ է, թե՞ տարիներով կանգնած է ավտոտնակում՝ համակարգը արձանագրում է դրա ապահովագրված չլինելու հանգամանքը։
Մյուս կողմից՝ այսօր Հայաստանում կան շատ մեքենաներ, որոնք վաղուց դուրս են եկել շահագործումից։ Սակայն դրանք շարունակում են մնալ ոստիկանության տրանսպորտային միջոցների տվյալների բազայում։ Այն բազայում, որը հիմք է ընդունվում որոշելու՝ ավտոմեքենան ապահովագրվա՞ծ է, թե՞ ոչ։
Որ չապահովագրված մեքենաների սեփականատերերը պետք է տուգանվեն, օրենքի պահանջն է։ Սակայն տուգանվում են նրանք, որոնք վաղուց վաճառել են իրենց տրանսպորտային միջոցները, բայց այն պատշաճ չեն ձեւակերպել։ Այսինքն՝ բավարարվել են նոտարական գրանցումով կամ լիազորագրի տրամադրմամբ։ Մի բան, որ, ըստ էության, երկու կողմին էլ բավարարել է առք ու վաճառքը հաստատելու համար։
Հետագայում այդ տրանսպորտային միջոցները նույն ձեւով կրկնակի կամ բազմակի օտարվել են, բայց շարունակել են մնալ հին սեփականատիրոջ անունով։ Ժամանակին այս երեւույթին պատշաճ ուշադրություն չի դարձվել, չնայած դրա պատճառներից մեկն էլ եղել է ոստիկանության համակարգում գոյություն ունեցող կոռուպցիոն ռիսկերն ու բյուրոկրատական քաշքշուկները։ Դժվար չէ հիշել, թե կարճ ժամանակ առաջ ինչպիսի ամուր նյարդեր, ժամանակ ու հավելյալ գումար էր պետք ավտոմեքենայի սեփականության իրավունքը փոխելու համար։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728