Ռոբերտ Նազարյանը գործարարներին առաջարկել էր գազի որակը ստուգելու համար լաբորատորիա ստեղծել
Հաշվի առնելով բնակչության եւ ջերմոցային տնտեսությունների ղեկավարների բողոքները՝ գազի որակի՝ կալորիականության հետ կապված, այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի առաջարկով հանձնարարեց հանձնաժողով կազմել, որը կստուգի գազի որակը: Հանձնաժողովում կլինեն նաեւ հասարակական կազմակերպություններից, գիտնականներ եւ այլ շահագրգիռ անձինք: Ռոբերտ Նազարյանի խոսքերով մայիս ամսին ինքը հանդիպել էր գործարարների հետ եւ առաջարկել լաբորատորիա ստեղծել, որպեսզի ստուգեն գազի որակը, սակայն ինչպես պարոն Նազարյանը տեղեկացրեց վարչապետին, գործարարներին արված առաջարկը ի կատար չի ածվել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ