Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ի և նրա երևելիների անցյալի հետ կապված կաշկանդող հանգամանքները շատ են, բայց…». «Առաջին լրատվական»

Փետրվար 20,2014 11:26

«Կաշկանդող հանգամանքներն այնքան շատ են՝ կապված քաղաքական այդ կառույցի և նրա երևելիների անցյալի հետ, որ առաջին արձագանքն է՝ մերժել առաջարկը: Ու շատ շատերը այդպես էլ կվարվեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ, փորձագետ Արծրուն Պեպանյանը՝ անդրադառնալով քաղաքական ուժերին, քաղաքացիական նախաձեռնություններին ուղղված կոնսոլիդացվելու վերաբերյալ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջարկին:

«Բայց հիմա եկեք հույզերը դնենք մի կողմ ու բաց աչքերով նայենք իրականությանը: Իշխանություններն ապրում են մեկ այլ՝ Հայաստանի հետ բացարձակապես կապ չունեցող երկրում, և նրանցից բարեփոխումներ սպասելը անմտության պես բան է: Արմատական ընդդիմությունը քարուքանդ վիճակում է, երկիրն այս անմխիթար դրությունից դուրս բերելու իրատեսական առաջարկ նրանք չեն հնչեցնում: Քանիցս ասել եմ, որ Հայաստանի նման միապետական երկրում, որտեղ պետական ինստիտուտներ չկան, ու մի անձ է որոշում կայացնում, որևէ մեծահարուստ չի կարող անգամ կիսաընդդիմադիր կուսակցություն ստեղծել. նրան սաստելը հինգ րոպեի գործ է: Այնպես որ՝ եթե ԲՀԿ-ն քննադատում է իշխանություններին ու դեռ գործում է, ապա այս փաստը լուրջ մտորելու տեղիք է տալիս»,- ասաց Պեպանյանը:

Փորձագետը հավելեց, որ նույնիսկ այս պարագայում կարելի է քննարկել քաղաքական քննարկումների հրավերը՝ հուսալով, որ դրանից երկիրը փոքրիշատե կշահի. « Ո՞րն է մերժելու այլընտրանքը: Հանգիստ նայե՞լը, թե ինչպես է պետության նավը սուզվում: Սեպտեմբերին էլ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ քաղաքական քննարկումների առաջարկով, ու ընդդիմադիր կուսակցությունները ոչ միայն մերժեցին, այլև առիթից օգտվելով՝ «անցան» նրա վրայով. ասես իրենք սրբեր են ու միայն հաղթանակներ են բերել իրենց համակիրներին ու ժողովրդին: Ի՞նչ շահեցինք արդյունքում. մերժողները փրկեցի՞ն երկիրը…

Մարիամ Գրիգորյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728