Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիրակ հայրենակցական միավորում» ՀԿ-ի վարչության ուղերձը Գյումրիում վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերի առիթով

Փետրվար 20,2014 11:08

«Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպությունն իր մտահոգությունն է արտահայտում վերջին տարիներին Գյումրի քաղաքում տեղի ունեցած միջադեպերի, այդ առիթներով մամուլում և հասարակության մեջ տարածվող շահարկումների կապակցությամբ:

Շիրակ հայրենակցական միության վերջին համագումարի ուղերձում, ինչպես նաև կազմակերպության ղեկավարությունը ներկայացնող հեղինակավոր անհատների հրապարակային ելույթներում բարոյախրատական հորդորներից զատ փոխըմբռնման ու հանդուրժողականության կոչեր են ուղղվել տեղական իշխանության նախկին ու ներկա ղեկավարներին՝ ի շահ քաղաքի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման:

Նրանք, ովքեր իրենց գործելաոճով ու վարքագծով փորձում են ստվեր գցել պատվախնդիր մեր քաղաքի բարի համբավի վրա, պետք է քաջ գիտակցեն, որ այդ համբավը քաղաքի սերունդների անբասիր ու անխոնջ աշխատանքի, բարեշնորհ ապրելակերպի ու համակեցության ավանդական ու նորացված կանոնների պահպանման ու զուգորդման արդյունք է: Մենք բոլորս երախտապարտ պետք է լինենք մեր քաղաքին նման հռչակ պարգևած վարպետներին, արվեստի ու մշակույթի, գիտության ու կրթության գործիչներին, նամուս դավանող գյումրեցիներին:

Այսօր Գյումրի քաղաքի փառավոր տարեգրության կերտման գործում մեծ վաստակ ունեցող և Շիրակ հայրենակցական միությանը անդամակցող հեղինակությունները բազմավաստակ մարդու իրավունքով դիմում են տեղական իշխանություններին, իրավասու մարմիններին` վերջ դնել իր բարեկրթությամբ մշակույթի մայրաքաղաքի իրավունքը նվաճած Գյումրվա բնականոն արժանապատիվ կյանքը խաթարող երևույթներին:

«Շիրակ հայրենակցական միավորում» ՀԿ-ի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արսեն Պետրոսյան says:

    Էդ անտամ Շիրակ միությունը թող մի բնակարան տա անօթևաններին, թող նախագահին այլ կարևոր հարցերի մասին ասի,. թող պայքարեր ժամանակին անօթևանների թվի հաստատման համար, հազիվ ժամանակին Գյումրոըւ ղեկավարների բերանից ընկած հացի փշրանքներով սնվեր, հիմա ով է ստորագրել այդ ուղերձը, ինձ շատ հետաքրքիր է? դավաճան լեննականցիք, որ Գյումրու դժվար օրերին փախան Երևան, թաքուկ տեղավորվեցին , մի կտոր փոշի կուլ չտվեցին, ցեխոտ փողոցներով չքայլեցին քարուքանդ քաղաքում , իրանց երեխեքին որբացած երեխեքի անվան տակ ուղարկեցին արտասահմաններ, հիմա , երբ քաղաքը նախկին ղեկավարները կառուցեցին, էդ խնդիրները չկան, փորձում են գլուխ բարձրացնել? լ փորձում եք երևալ մարդկանց մեջ? աբուռը ձեզի պես շուռտվածների համար չէ, ինչքան մոռացված, բլնգած ,հազիվ միզողներ կան,էդ միության մեջ են , յանի ոտքի են ելեն?, խնդալու է

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728