Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրան Սարգսյանն անցնում է իմ գրպանով». «Հրապարակ»

Փետրվար 20,2014 10:44

Ես տնտեսագետ չեմ, բայց հասկանում եմ, որ եթե մարդն ստանում է ողորմելի աշխատավարձ եւ դրա մի մասը տալիս է տրանսպորտի, նրա մոտ, պահումները հանած, մնում է ավելի ողորմելի գումար, որով նա չի կարողանալու գազի, հոսանքի, ջրի, բնակվարձ, զիբիլի վարձ տալ, երեխային ուտելիք առնել։ Տիգրան Սարգսյանը եկել՝ այդ ողորմելի գումարից էլի 5-10 տոկոս է պահում ու տակը թողնում ոչինչ։ Սա դժվա՞ր է հասկանալ։ Մարդուն ասում են. աշխատում ես՝ պիտի տաս։ Գժի ռեկետ։ Իսկ որեւէ մեկը մտածո՞ւմ է, թե դատարկ գրպանով տուն գնացող մարդն ինչպիսի ստիմուլ կունենա իր աշխատանքի հանդեպ, ինչ սրտով կաշխատի, ինչ արտադրանք կտա, ինչ որակ կապահովի։

Իշխանական ամենալպիրշ շրջանակները հորդորում են՝ մի քիչ խնայող եղեք։ Եղբայր, մարդը եղածից է խնայում, չեղածից ի՞նչ խնայի։ Տիգրան Սարգսյանը գլխից է ամեն ինչ վերցնում ու դատարկ թողնում։ Ու երբ Տիգրան Սարգսյանն անցնում է իմ գրպանով, ես նույնիսկ համատարած թանկությունը չեմ նկատում։ Դատարկ գրպանի համար ի՞նչ նշանակություն ունի, թե ինչ արժե մեկ կիլոգրամ կոկորդիլոսը կամ մեկ շիշ կաթը։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728