Ուկրաինայի ոստիկանության հատուկ ուժերի և ընդդիմադիր ցուցարարների վերջին բախումից հետո, որի հետևանքով 26 մարդ սպանվեց, նախագահ Վիկտոր Յանուկովիչն անցած գիշեր հայտարարեց, որ ընդդիմության երեք առաջնորդների հետ համաձայնության են եկել հրադադար հաստատելու և բանակցելու շուրջ: հաղորդում է «Բի Բի Սի»-ն: Բանակցությունները սկսվելու են այսօր: Սակայն մեկնաբանները մտավախություն ունեն, որ ընդդիմադիրների ծայրահեղ տրամադրված թևից որևէ առաջնորդի բացակայությունը բանակցություններին, լուրջ առաջընթաց չի ապահովի: Ընդդիմության առաջնորդներից Արսենի Յացենյուկը հաստատել է փաստը՝ ասելով, որ ոստիկանական ուժերը Կիևի Անկախության հրապարակում՝ Մայդանում ամրացած ցուցարարներին այնտեղից քշելու նոր գործողություն չեն ձեռնարկի: Անցնող գիշեր Մայդանի ճամբարի տարածքում տեղ-տեղ հրդեհը շարունակվել է, սակայն նոր բախումների և բռնությունների մասին տեղեկություններ չկան: Հինգշաբթի օրն Ուկրաինայում հայտարարված է սգո օր՝ ի հիշատակ զոհվածների:
Պատրաստեց Հովհաննես Իշխանյանը