Այսօր «Aravot.am»-ը փորձեց պարզել`Հայաստանում մարդիկ տեղյա՞կ են, թե ինչ էր կատարվում փետրվարի 18-ին Կիևում, և եթե այո` ի՞նչ կարծիք ունեն տեղի ունեցածի վերաբերյալ:
Հարցվածների մեծ մասը չցանկացան այդ մասին խոսել: Մի քաղաքացի էլ պատասխանեց. «Աղջիկ ջան, տեղյակ եմ: Թող իրենք իրենց յուղով տապակվեն»:
Որոշ մարդիկ կարծում են, որ Կիևում սպասվում է քաղաքացիական պատերազմ: Նրանք պարզաբանում են, որ նման հարցերը լավ է, որ խաղաղ ճանապարհով լուծվեն, բայց ամեն դեպքում իրենք խրախուսելի են համարում այն, որ մարդիկ պայքարում են. «Ժողովուրդը կարողանում` անում է: Այստեղ չեն կարողանում, չեն անում: Երևի, այստեղ անելու բան էլ չկա: Կիևը որոշ չափով պայքարում է…Իմ կարծիքով արևմտյան մասը կառանձնանա արևելյանից, բայց ինձ թվում է`բոլորն էլ գիտակցում են, որ այս ժամանակներում տենց բանն անհնար է»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ