Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող գյումրեցի ակտիվիստները այսօր հերթով հյուրընկալվեցին ՀՀԿ կառույցի գրասենյակներում` իրենց բողոքը ներկայացնելով այս օրենքի դեմ: ՀՀԿ կենտրոնական գրասենյակում երիտասարդները որևէ հստակ պատասխան չստացան Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի պատասխանատու Սահակ Մինասյանի այնտեղ չգտնվելու պատճառով: Փոխարենը գրասենյակի ներկայացուցիչ Համազասպ Խաչատրյանը երիտասարդներին գրքեր նվիրեց գրքի օրվա կապակցությամբ` նաև փոքր ինչ- ինչ հանդիմանեց, որ ուսանող լինելով հանդերձ դասի ժամանակ բողոքի ակցիա են անցկացնում:
Երիտասարդները նրան առաջարկեցին հետևյալը. « Աժ ընտրություններից առաջ ինչ խոստումներ, որ տվել եք, հատ-հատ կարմիրով նշել ենք, և առաջարկում ենք 3 միլիոն անգամ կարդալ Ձեր կուսակցության կողմից հնչեցրած խոստումները և գոնե անցնել նվազագույն թերություններ թույլ տալու»: ՀՀԿ-ականը պատասխանեց, որ 3 միլիոն անգամ չի կարդա, բայց անպայման կնայի նրանց դիտողությունները:
Համազասպ Խաչատրյանը չհամաձայնեց նաև երիտասարդների հնչեցրած այն մտքի հետ, թե ՀՀԿ-ակաները իրենց նախընտրական խոստումները չեն կատարել, ըստ նրա, փուլ առ փուլ կատարել են: Երիտասարդները նրան ցտեսություն ասացին` խորհուրդ տալով հրաժարվել պարտադրանք պարունակող օրենքներից, որով կրծում են մարդկանց կոկորդները, տանում փողերը և արդյունքում ուսանողների ծնողները մոլորվում են`ինչպես տալ վարձավճարները:
Մանրամասները` տեսանյութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ