ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին
Հարց. Կիևում երեկ տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում արդեն զոհեր և վիրավորներ կան։ Ո՞րն է Ձեր արձագանքը:
Պատասխան. Խորապես ցավում ենք Կիևում բախումների հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ։
Ուկրաինան Հայաստանի բարեկամ երկիր է։ Հույս ենք հայտնում, որ կողմերը բանակցություններ կվերսկսեն վիճելի հարցերին խաղաղ հանգուցալուծում տալու համար։