Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկու ամիս առաջ քիչ հավանական էի համարում Ուկրաինայի տրոհումը, իսկ այսօր` հավանական է»

Փետրվար 19,2014 19:40

Aravot.am-ի  հետ զրույցում «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը վերլուծեց Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները:

Հայտին է, որ կիեւյան բախումների արդյունքում կա 25 զոհ, 400 վիրավոր, մի քանի տասնյակ այրված ավտոմեքենա, վնասված շինություններ ու այսօր Ուկրաինայում հայտարարված է սգո օր: Թե ինչ քաղաքական տնտեսական կողմնորոշմամբ դուրս կգա Ուկրաինան ստեղծված իրավիճակից, կամ` վերոնշյալը արդյոք սթափության ազդակ կհանդիսանա, Արա Պապյանը գտնում է`իրավիճակը Ուկրաինայում ժամ առ ժամ փոխվում է, ինչը դժվարացնում է կաՀանխատեսումներ անել, սակայն, ըստ նրա մի բան հստակ է` «Ուկրաինան այլեւս չի վերադառնա այն իրավիճակին, ինչի մեջ էր երկու ամիս առաջ: Այսինքն` այնտեղ թափված արյունը, ինչպես մեր ժողովուրդն է ասում` արյունը ջուր չի դառնում, չի մոռացվի, եւ չի ներվի: Ուկրաինան կանգնած է մեծ փոփոխությունների առաջ, լավ, թե՞, վատ, դա ուրիշ հարց է: Եթե ես երկու ամիս առաջ քիչ հավանական էի համարում Ուկրաինայի տրոհումը, ապա այսօր ես դա բավականին հավանական եմ տեսնում, որովհետեւ ակնհայտորեն երկիրն ու բնակչությունը ունի երկու իրարամերժ ծայրահեղ կողմնորոշում, այսինքն`արեւմտյան եւ հյուսիս արեւմտյան մասը ավելի եվրոպամետ է, հստակորեն արտահայտվում է Եվրոպական կողմնորոշման օգտին, իսկ հարավ, հարավ -արեւելքը ավելի ռուսախոսներն են: Եթե ամփոփելու լինենք, երկիրը հանդես կգա երկմիասնության մեջ այնքան ժամանակ, քանի դեռ ժողովրդի այն հատվածը, որը Եվրոպա է ձգտում` բավարարվածություն չզգա»:

Դիտարկմանը`կարող ենք ասել, որ Ուկրաինային ավելի բարդ օրեր են սպասվում, քանի դեռ իշխանությունները չեն փոխել իրենց գործողությունների բնույթը, Արա Պապյանը նշեց. «Եթե բարդ օրեր ասելով նկատի ունեք, որ կարող է էլի արյունահեղություն, ընդհարումներ լինեն, ապա այո, նման վտանգ կա, պարզապես այս երկիրը երկմիասնության մեջ է: Ուկրաինական ժողովուրդը պարտիզանական պայքարի փորձ ու ավանդույթ ունի եւ եթե ժողովուրդը ընկալեց, որ պայքարում է օկուպանտի դեմ, ինքը կարող է դիմել նաեւ զենքի: Նրանց հոգեբանությունն ուրիշ է, հայ չեն, մենք հայերս տասն անգամ չափող, մեկ անգամ կտրող ենք, նրանք այդպիսի չեն, հանդուրժող չեն: Արեւմուտքի աջակցությունը թեկուզ եւ հայտարարությունների ձեւով շատ կարեւոր է եւ այսօր արդեն ԱՄՆ-ն պատասխանատվությունը դնում է Յանուկովիչի վրա, արդեն խոսակցությունների կան Հաագայի դատարանով դատելու մասին, եւ դա կարող է տեղի ունենալ, եթե որոշվի, որ մարդկայնության դեմ հանցագործություններ են տեղի ունեցել, ցուցակ կդնի, հետո կպահանջի, որ Ռուսաստանը հանձնի իրենց: Իսկ Ռուսաստանն էլ` հանձնելու միշտ էլ պատրաստ է ու եթե ժամանակը գա, այդպես կվարվի նաեւ Յանուկովիչի հետ: Արեւմուտքի եւ Ռուսաստանի համար` Ուկրաինան   վճռական պատերազմի դաշտ է ու կողմերը հասկանում են, որ դրանով պայմանավորված կլինի առաջիկա տարիների քաղաքական միտումները»: Արա Պապյանի ձեւակերպմամբ` Հայաստանն ուրիշ է, չափից ավելի  խեղճ ու փոքր է,  աշխարհաքաղաքական վիճակը եւս ուրիշ է, եւ հետո մենք այնքան ենք կորցրել, որ հոգեբանորեն պատրաստ ենք տարածքներ կորցնելու, իսկ ուկրաինացիներն ասում են պատրաստ են նաեւ տարածքներ կորցնելու, մինչեւ հասնեն իրենց ուզածին:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aram says:

    Ուկրաինան չի տրոհվի ճիշտ այնպես, ինչպես չտրոհվեցին Լիտվան, Լատվիան և Էստոնյան, թեպետ այդ երկրներում ռուսախոսները մեծամասնություն էին /Լատվիայում ու Էստոնիայում հստակ/, ուղղակի նրանք /ռուսախոսներն/ էլ էին հասկանում, որ թաթարական իշխանաձևը, ինչպիսին Ռուսաստանում է. հրատապ չի, իսկ ճորտատիրությունն էլ 1861-ից ակտուալ չի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728