Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը տնտեսական աճի ու արտագաղթի մասին խոսել է` ելնելով իր ընտանիքի օրինակի՞ց. (Տեսանյութ)

Փետրվար 19,2014 19:21

Այսօր Շիրակի մարզպետարանի դիմաց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ դուրս եկած երիտասարդներից մեկը հայտարարեց, որ իշխանությունները գործադուլի մեջ են, և ամբողջ մի երկիր ու ժողովուրդ սպասում են, թե երբ  պիտի նրանք դադարեցնեն գործադուլն ու անցնեն խոստումների կատարմանը: Ըստ ակտիվիստի, իրենք այլևս չեն հանդուրժելու  այս վիճակը և եթե ոչինչ չփոխվի,  ապա իրենք ցույց կտան իշխանությունը լքելու ճանապարհը:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչի՞ց եք  այդքան դժգոհ. չէ՞ որ երկրի նախագահը խոսում է  տնտեսական աճից, ասում է, որ արտագաղթի տեմպերն  էլ նվազել են, երիտասարդը ինքնատիպ  պատասխան տվեց. «Սերժ Սարգսյանը շատ ճիշտ է հայտարարել. տնտեսությունը աճում է, նրանց ընտանեկան բյուջեն աճում է րոպե առ րոպե, արտագաղթ նրանց ընտանիքում բնականաբար չկա, նա ինչ ասում է իր ընտանիքի համար կարելի է ենթադրել: Բայց այն, ինչ ասում է Հայաստանի համար, բնական է կտրված է իրականությունից, թեև չէի ասի կտրված են, լավ էլ տեղյակ են, բայց ուրիշ ձևով են ներկայացնում, այնպես ինչպես ձեռնտու է իրենց»:

Մանրամասները` տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Տնտեսական աճը հասավ մոշ քաղողին,
    Ոսկու հանքը փոխարինեց մոշի փշին,
    Կյանքն ուրախ է, քեֆ է անում ձեր Նազարը,
    Դանթեական դժոխքն է լուռ չոքել այսօր հայ դռանը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728