Լրահոս
Օրվա լրահոսը

Lenta.ru. Ուկրաինայի անվտանգության ծառայություն հակաահաբեկչական գործողություն կսկսի

Փետրվար 19,2014 18:53

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է երկրում հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու մասին, ասված է ՈւԱԾ-ի ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոյի հայտարարության մեջ: Փոխանցում է «Լենտա.ռու» լրատվականը:

Յակիմենկոն նշել է, որ Ուկրաինայի վերջին դեպքերը «ցույց տվեցին, որ ուժային առճակատման լարվածությունը և արմատական խմբավորումների զենքի զանգվածային օգտագործումը մեծանում է»: Ըստ ՈՒԱԾ-ի, ընդդիմադիր ակտիվիստների ձեռքն է անցել ավելի, քան 1500 միավոր հրազեն և 100 հազար փամփուշտ:

«Այսօր տեղի է ունենում գիտակցված, նպատակաուղղված բռնություններ հրկիզման միջոցով, սպանություններ, պատանդների առևանգում, հանցավոր նպատակներին հասնելու համար մարդկանց ահաբեկում: Սա ահաբեկչության դրսևորում չէ, սա իսկական ահաբեկչական գործողություն է», – հայտնել է Յակիմենկոն և նշել, որ երկրի նախագահին արդեն տեղյակ են պահել ծրագրի մասին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728