«Հայ գրականությունը երեխաների համար այլևս հիացմունքի, վերլուծության և հետաքրքրության առարկա չէ: Վիճակը ուղղակի աղետալի է»,- այս մասին այսօր Հայաստանում Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ասաց Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:
Իսկ Արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանն էլ հակադարձեց. «Ես կարծում եմ, որ ընդհակառակն է. գրքի դերը բարձրացել է, որովհետև էդ տուփերը, որ դնում ենք մեր տներում և սեղմում ենք կոճակները, բոլոր դեպքերում ընթերցանություն է: Հիմա ես գրքից եմ կարդում, թե համակարգչից՝ էական չի: Կարևորն այն է, որ կարդում եմ»:
Մանրամասները կարող եք կարդալ` «Ա1+»-ի կայքում
Կարդացեք նաև
Տեսանյութը` «Ա1+»-ի