Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայը ցնցված է Հայաստանում տիրող բարքերից, սպասում է արդարադատության իրականացմանը. «Մեդիալաբ»

Փետրվար 19,2014 18:42

Հայաստանում վերջին երկու ամիսների ընթացքում սիրիահայերի վրա հարձակման երկու դաժան դեպքերը, ըստ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի անսպասելի չէին:

Նա նշում է, որ ադրբեջանահայ փախստականները, որոնց ծեծում էին, վռնդում էին Ադրբեջանից, գալով Հայաստան՝ նույնպես բախվեցին խնդիրների, որի հետեւանքով շատերը հեռացան երկրից:

«Չեմ կարծում, որ շատ մեծ բան է փոխվել, այն ժամանակ այդպես էին վարվում ծեծված ու ջարդված փախստականների հետ, հիմա նույնը անում են հոգեպես ջարդված սիրիահայերի հետ»,- «Մեդիալաբին» ասում է Հրանուշ Խառատյանը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նկատում է, որ ինչպես նախորդ տարիներին Հայաստան տեղափոխված մյուս փախստականները, սիրիահայերը նույնպես հայ հասարակությանն ինտեգրվելու խնդիր ունեն:

Սիրիահայերն իրենք պնդում են, որ Հայաստան տեղափոխվելիս լրիվ այլ պատկերացումներ են ունեցել հայրենիքի ու իրենց սպասվող վերաբերմունքի մասին:  Սակայն, բախվել են միանգամայն այլ իրականության հետ:

Պտղունք գյուղում, օրերս ծեծի, ապա ահաբեկման ենթարկված սիրիահայ Միշել Սարկոյանն ասում է, որ երբեւէ չի սպասել, թե Հայաստանում կարող է նմանօրինակ պատմության մեջ հայտնվել: Սարկոյանները Հայաստան են տեղափոխվել Գերմանիայից:

Այսօր, սակայն, նա կասկածում է՝ մնալ հայրենիքում, թե ոչ:

Աղմակահարույց դեպքը տեղի էր Սարկոյանի հիմնած ավտոմպահեստամասերի վաճառակետում, որտեղ վիճաբանություն էր ծագել նրա և հաճախորդներից մեկի միջև:

Գործը հասել է նրան, որ հաճախորդն ու նրա ընկերը սիրիահային քաշքշելուց ու հարվածելուց հետո, անցել են զենքով սպառնալիքներին` փորձելով խաբեությամբ սփյուռքահայից հետ ստանալ գնված ավտոպահեստամասի գումարը` վերադարձնելով  բոլորովին այլ պահեստամաս:

Գործով այժմ զբաղվում է ոստիկանությունը, իսկ Միշել Սարկոյանը ցնցված է Հայաստանում տիրող բարքերից, սպասում է արդարադատության իրականացմանը: Ասում է, որ դրանից է կախված՝ կմնա Հայաստանում, թե ոչ:

«Կը սպասեմ, տեսնեմ ինչ տեսակի արդարություն կերթա, կպայքարեմ արդարության համար: Եթե արդարություն չստացվավ, չեմ մնա, որովհետև իմ երեխաս իմ երկրի վրա իրան կզգա անապահով: Ես այսօր տունիս մեջը կպառկիմ, մենք մեզի կհսկենք, որ հարձակում չընեն մեզի վրա: Այստեղ համախմբված խմբեր կգործին»,- «Մեդիալաբին» ասում է Միշել Սարկոյանը:

Սփյուռքի նախարարությունում սիրիահայերի հարցերով ստեղծված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը «Մեդիալաբին» ասում է, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել:

«Մենք մեր ուշադրության տակ ենք պահում գործը, քննությունը գնում է, ամեն ինչ անում ենք, որ օբյեկտիվ գնա քննությունը: Կպարզվի՝ ինչից է եղել, ոնց է եղել: Նորից մի կաթիլ մեղրի պատմություն է եղել, ինչպես նախկինում սիրիահայ Բրուտյանների հետ էր»,- ասում է նա:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Մեդիալաբ»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ninocminda says:

    Այսօր Նինոցմինդայում բուք էր,այդ պատճառով հետաձգվեցին դպրոցական մրցույթները քաղաքացիական կրթությունից,եթե չլիներ ձյուն աշակերտները պետք մեկնեին Ախալցիխե մրցման ,մրցմանը մասնակցելու էին Մեծ Արգյալի Միջնակարգ դպրոցի 9,10,եւ 11-րդ դասարանի աշակերտները

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728