Լրահոս
Օրվա լրահոսը

Անօթեւաններից 4 զույգ է ձեւավորվել եւ ապրում են նորմալ կյանքով

Փետրվար 19,2014 18:29

Անօթեւանները, քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվածները, սիրիահայերի սոցիալական հարցերը Երեւանի քաղաքապետարանի 2013 թվականի հիմնական խնդիրներից էր, որը «մեծ ջանասիրությամբ» կարգավորել են: Այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած ասուլիսում ասաց Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը` պատասխանելով  Aravot.am-ի հարցին, թե սոցիալական ծրագրերից, որոնք են կարեւորները, որոնք այս տարի պետք է շարունակվեն: Տիկին Զաքարյանի ներկայացմամբ` «Անօթեւանների կացարանների խնդիրը կարեւոր է այնքանով, որ այսօր մարդ կա, որ դատապարտվել է մթերք գողանալու համար, եթե կացարանները լինեին, գուցե այդ մարդը չգնար այդ քայլին, մենք պետք է հետեւողական լինենք, հաշտեցնենք իրեն իր ընտանիքի անդամների հետ եւ աշխատանք գտնենք եւ նման մարդուն վերադարձնենք բնականոն կյանք»:

Ռուզաննա  Զաքարյանն ասաց, որ այդ ծրագրերի միջոցով է, անօթեւանների մեջ 4 զույգ է կազմվել եւ ապրելով իրենց աշխատանքով` փողոցից տուն են վերադարձել. «Մի քանի  հոգու էլ քաղաքապետարանի հարակից ձորից ենք գտել, որոնց փորձում ենք բնականոն կյանք վերադարձնել»:

Անդրադառնալով քաղաքապետարանի հարակից տարածքում շուրջ ութ ամիս գիշեր-ցերեկ նստարաններին բնակվող ընտանիքին, որի խնդիրը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ է առնչվում, ասաց, որ նրանց ապահովել են տաք ծածկոցներով, ձմեռային կոշիկով ու հագուստով եւ մթերքով:

Տիկին Զաքարյանը նշեց, որ սոցիալական ապահովության բնագավառում, Երեւանի քաղաքապետարանի ռազմավարությունը ուղղված է քաղաքացիների սոցիալական երաշխիքների պաշտպանությանը, սոցիալական ռիսկերի աստիճանական կանխարգելմանը եւ նվազեցմանը եւ մայրաքաղաքում կայուն սոցիալական միջավայրի ձեւավորմանը: Ըստ նրա, տարեցները, հաշմանդամները, արցախյան հերոսամարտում զոհվածների ընտանիքները, հայրենական պատերազմի վետերանները, բազմազավակ ընտանիքները, նույնպես քաղաքապետարանի հոգածության տակ են գտնվում:

Տիկին Զաքարյանը նաեւ ներկայացրեց անցած տարվա աշխատանքները. «Սոցիալական ծառայությունների` Երեւան քաղաքի 12 տարածքային բաժինների միջոցով Երեւան քաղաքում 2013 թվականին հաշվառվել է 21706 աղքատ, կարիքավոր ընտանիքներ, որոնցից 19902 ընտանիքներին տրամադրվել են ընտանեկան նպաստներ եւ հրատապ դրամական օգնություններ: 2013 թվականին փաստացի ծախսը կազմում է 4 մլրդ 945 միլիոն դրամ»:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728