Այսօր ոստիկանության Կենտրոնի բաժնի մի խումբ ոստիկաններ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանին թույլ չեն տվել կանգնել շենքի մուտքի մոտ, ավելին՝ պահանջել են հեռանալ՝ պատճառաբանելով, թե շենքի մոտ կանգնելու իրավունք չունի։ Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում պատմել է Գևորգյանը։ Վերջինս որպես վկա ոստիկանություն էր գնացել՝ փետրվարի 12-ի միջադեպի հետ կապված հարցերին պատասխանելու համար։
«Ինձ ասում էին, որ մի քանի տասնյակ մետր հեռու կանգնեմ շենքից, ես հրաժարվեցի, պահանջեցի բացատրություն տալ, իսկ ավելի ուշ պարզվեց, որ գլխավոր մուտքից պետք է դուրս գար Կենտրոնի ոստիկանության բաժնի պետ Արտակ Պողոսյանը, ով հայտնի է ինձ ապտակելու ու հեռախոսս խլելու միջադեպից, այդ իսկ պատճառով էլ ինձ հեռացնում էին, որ միմյանց չհանդիպենք», – պատմել է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ 3 ժամ տևած հարցաքննության ընթացքում քննիչին հետաքրքրել է, թե ինչից է սկսվել միջադեպը, որտեղից են հայտնվել ՀՀԿ-ական երիտասարդները, արդյո՞ք տեսել է, թե ով ում է հարվածել կամ լսե՞լ է հայհոյանքներ։
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ` epress.am-ի կայքում