«Այս տարի, ամենայն հավանականությամբ, սկսելու ենք նոր «Նաիրիտի» կառուցում»,-այս մասին ասել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարին երկրապահների հետ հարցուպատասխանի ժամանակ:
Aravot.am-ը Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից հետաքրքրվեց, թե ի՞նչ նախագիծ է եւ կոնկրետ ե՞րբ է նախատեսվում նոր «Նաիրիտի» կառուցումը:
Մեր հարցին ի պատասխան, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը փոխանցեց, որ այս պահին այդ հարցի շուրջ «Ռոսնեվթի» հետ բանակցությունները շարունակվում են եւ վերջնական արդյունքների մասին կտեղեկացնեն:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ