Լրահոս
Օրվա լրահոսը

Гордон. Պուտինը գնեց Կիևի ցուցարարներին արյունահեղությամբ ցրելու իրավունքը՝ 2 միլիարդ դոլար վճարելով. Սահակաշվիլի

Փետրվար 19,2014 18:01

«Կիևում տեղի ունեցող արյունահեղությունները կատարվում են Կրեմլի հրամանով: Հերթական 2 միլիարդ դոլարի մասնաբաժնով Ռուսաստանի նախագահը գնեց Յանուկովիչից ցուցարարներին բռնի ուժով ցրելու իրավունքը, որովհետև խաղաղ եվրոպական Ուկրաինան Պուտինի վերջն է»,- ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին «5-րդ ալիք» հեռուստակայանին տված հարցազրույցում: Փոխանցում է «Գորդոն» լրատվականը:

«Կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինը այն 2 միլիարդ դոլարով, որը վճարեց Յանուկովիչին այս շաբաթ, գնեց Ուկրաինայի ինքնիշխանությունը, գնեց ցույցերը ցրելու իրավունքը՝ այն արյունահեղությունների, որոնք տեղի են ունենում Կիևում», – ասել է Սահակաշվիլին:

«Խնդիրը հակամարտող երկու կողմերի մեջ չէ: Միայն կառավարությունը կա, որը կրակում է սեփական ժողովրդի վրա: Կա Ուկրաինայի իշխանությունը, որը Մոսկվայի ճնշման կամ թելադրանքով գործում է իր սեփական ժողովրդի դեմ: Պուտինի համար եսի խնդիր կա. եթե Ուկրաինան դառնա խաղաղ եվրոպական ժողովրդավարական երկիր, դա կլինի Պուտինը վերջի սկիզբը», – պնդել է նա և կոչ արել Եվրոպային, որ իրական գործողությունների անցնեն Ուկրաինայի հարցում, ոչ թե պարբերաբար անհանգստություն հայտնեն:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728