Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային բանկի զեկույցից հետո կառավարությունը «ոտուձեռ» է ընկել

Փետրվար 19,2014 17:48

Համաշխարհային բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից անցյալ տարի հրապարակված` «Կարգավորումների ընկալումը ՓՄՁ-ների համար 2014» վարկանիշային զեկույցից հետո, որի տվյալներով, Հայաստանը 189 երկրների շարքում զբաղեցրել էր 37-րդ տեղը, ՀՀ կառավարությունը «ոտուձեռ» է ընկել: Հասկացել է, որ գործարար միջավայրի հրատապ բարելավում է անհրաժեշտ, որի համար պետք է իրականացնել արագ բարեփոխումներ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության վաղվա նիստի օրակարգից:

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը վաղը վարչապետ Տիգրան Սարգսյանին կներկայացնի Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2014 թվականի միջոցառման ծրագրի որոշման նախագիծը:

Ըստ Վահրամ Ավանեսյանի, իրականացվող բարեփոխումները պետք է զգալիորեն բարձրացնեն Հայաստանի գլոբալ մրցունակությունը եւ արդյունքում բարելավեն Հայաստանի դիրքը` Հայաստանը՝ Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» դասակարգման մեջ:

Պարոն Ավանեսյանի համոզմամբ, բիզնես սկսելու եւ զարգացնելու համար անհարժեշտ է պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցում, փոքր եւ միջին ձեռնարկությունների արագորեն աճի խթանում, հարկային եւ մաքսային հավասարակշռված քաղաքականության իրականացում եւ այլն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728