Լրահոս
Օրվա լրահոսը

Նյարդերի կռիվ՝ Ուկրաինայի հարցում. «Ա1+»

Փետրվար 19,2014 17:32

Այս գիշեր Կիևում տեղի ունեցած ողբերգական բախումներին միջազգային հանրության տված գնահատականներում արդարություն փնտրել պետք չէ: «Ա1+»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«Աշխարհաքաղաքական պայքար է գնում, պարզ է՝ ոչ մեկն էլ օբյեկտիվ գնահատական չի տալիս: Արևմուտքում արդեն որոշել են, որ մեղավորը Յանուկովիչն է: Ռուսաստանում էլ արդեն գիտեն, որ մեղավորը օպոզիցիոն շրջանակներն են: Այսինքն՝ էստեղ արդեն գնում է նյարդերի կռիվ»,- ասաց Երվանդ Բոզոյանը՝ հավելելով, որ այսպիսի դեպքերում միջազգային հանրությունը միշտ հանդես է գալիս նմանատիպ հայտարարություններով:

Այս գիշեր Կիևում տեղի ունեցած բախումները, քաղաքագետի գնահատմամբ, մեկ դրվագ էին իշխանության և ընդդիմության ընդհանուր հակամարտության մեջ:

Բոզոյանի դիտարկմամբ՝ Ուկրաինայում պայքարը մի քանի հարթությունում է: Իրար դեմ պայքարում են Արևելյան և Արևմտյան Ուկրաինայի շահերը ներկայացնող տարբեր խմբավորումներ: Արևմուտքի և Ռուսաստանի միջև կա աշխարհաքաղաքական պայքար՝ Ուկրաինայի տեղն ու դերը համաշխարհային բաժանման համատեքստում որոշելու համար: Կոնֆլիկտն ունի նաև սոցիալական ուղղվածություն:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728