Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բեգլարյան . «Այսօր շատերը երկրապահի անդամ, վարչության անդամ լինելը տանիք են դարձնում»

Փետրվար 19,2014 17:14

Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի նախագահ, ԵԿՄ անդամ Սամվել Բեգլարյանին հարցրեցինք, թե ԵԿՄ 10-րդ համագումարին մասնակցում էին ավելի շատ ազատամարտին մասնակցա՞ծ, թե՞ չմասնակցած անձինք:

Նա մասնավորապես ասաց. «Իհարկե, այնտեղ կային իսկապես պայքարած, իսկապես առաջին գծում եղած, Ղարաբաղում, Լաչինում, Նոյեմբերյանում եւ այլուր պայքարած տղաներ: Կային նաեւ այնպիսիք, որոնք ոչ պայքարել էին, ոչ էլ կարող էին պայքարել: Որովհետեւ երկրապահ կամավորականների միությունը դա հասարակական կազմակերպություն է, ցանկացողը կարող է լինել այդ կազմակերպության անդամ եւ չունենալ մարտական ուղի:

Այլ հարց կար, որի հետ ես համաձայն չեմ: Սահմանամերձ տարածքի տղաներն են կռված տղաները, այնտեղ հայտարարություն եղավ, որ սահմանից եկած պատվիրակները բարձրանան օթյակ, վերեւի հարկ: Եթե կռվի ժամանակ առաջին գծում են եղել, դահլիճում էլ պետք է առաջին շարքերում լինեն, կար այդ մի քիչ վիրավորանքի պահը:

Բայց միեւնույնն է, ես համոզված եմ, որ Աստված ոչ անի՝ պատերազմ սկսվի, այդ վերջին շարքում, նվագախմբի մոտ նստած տղաները խրամատում առաջին շարքում են լինելու: Երկրապահը հենց նրա համար է երկրապահ, որ այսպիսի բաներից վիրավորանքներ չլինեն: Երկրապահ տղաներով երբ հավաքվում ենք, ես մի բան եմ ասում՝ երկրապահի շահը պետք է լինի Շիտակությունը, Արդարությունը եւ Համեստությունը՝ ՇԱՀ: Իսկական երկրապահը այս չափորոշիչներով պետք է առաջնորդվի: Բայց հիմա ձեզ էլ, ինձ էլ հայտնի է, որ այսօր շատ-շատ մարդիկ կան, որ երկրապահի անդամ լինելը, երկրապահի վարչության անդամ լինելն իրենց համար տանիք են դարձնում: Դա ոչ ոքի համար գաղտնիք չէ»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ԲՂԴՈ says:

    Դե սաղ մարզի հանքերը սեփականաշնորհել է մեր Ղուլը,աշխատող գազի ու հացի բիզնեսները խլել է բոլորից,պանսիոնատները սեփականաշնորհել,հիմի էլ հիվանդանոցը ու պոլիկլինիկայի շենքնա վերցնում քիչ չի,ընկելա կռված տղերքի պատիվնա խլում:Արա բա ուր մնացին մեր Ռուդոյի,գլուխ Աշոտի,ցուցրուկանց Լյովայի,կամանդիր Արթուրի,մերթաղի Վահանի Սամոյի թասիբը,որ սա մեր հիշատակ ախպերների վրովա արդեն անցնում:Ես մեր գերագույն հրամանատարից էլեմ զարմանում,սենցա լինում էլի,որ մեր մարզում խիարը թարսա աճում:

  2. Աննա says:

    Ես կարող եմ ավելին նշել՝մեր մարզում խիարը միշտ էլ թարս է աճելու:Ով ինչ ուզում է իրականության մասին ասի, լսող չկա: Տավուշի ակադեմիկոս-գնդապետ մարզպետին՝ով ունի Էլնարա գովերգող խորհրդական, մի մեծ թիմ ,,թիկունքային առնետներ,, հիմա էլ երկրապահ վարչության անդամ է, տարածքային նախարարության գնահատականներում ճանաչել են լավագույնը/,,նույնիսկ եփած հավի ծիծաղն է գալիս,,/:Ոչ մի լավ բան չի կարելի սպասել: Ասողին լսող չկա,ճիշտը ընկալել ցանկացող չկա:Կեցցե անգրագիտությունը պարոնայք:Ցավալի է!!!!!!!!!!!!!

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728