Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի հիվանդանոցի տուբերկուլոզի բաժանմունքը կփակվի

Փետրվար 19,2014 17:11

«Գորիսի հիվանդանոցի տուբերկուլոզային բաժանմունքի շենքային պայմանները չեն համապատասխանում գործող պահանջներին եւ չի գործում վարակի հսկողության ոչ մի բաղադրիչ, ինչի արդյունքում բուժման փոխարեն ապահովվում է վարակի ներհիվանդանոցային տարածումը»,-վաղը կառավարության նիստում առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսպիսի պատճառաբանությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանին կհայտնի, որ Գորիսի հիվանդանոցի տուբերկուլոզային բաժանմունքը փակվելու է:

Ինչպես տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից, հիվանդանոցային պայմաններում բուժում ստանալու կարիք ունեցող տուբերկուլոզով հիվանդները կուղեգրվեն «Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր»: Իսկ մնացած ոչ մանրէազատ հիվանդներին կբուժեն տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետում:
Բաժանմունքը փակելու պատճառներից մեկն էլ, Դերենիկ Դումանյանը նշում է հիվանդներով թերի ծանրաբեռնված լինելը:
Ըստ նույն աղբյուրի, Սյունիքի մարզում գործում է 2 մարզային տուբերկուլոզային բաժանմունք` «Գորիս» եւ «Կապան» բժշկական կենտրոններում: «Գորիս» բժշկական կենտրոնի տուբերկուլոզային բաժանմունքներում 2011թ. եւ 2012թ.-ին համապատասխանաբար հոսպիտալացվել է 105 եւ 88 հիվանդ, որոնցից 2011թ.-ին` 78 առաջնակի հիվանդ, իսկ 2012թ.-ին` 66:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728