Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք եւս մայդանում ենք» միջոցառման մասնակիցները Կրեմլի ձեռագիրն են տեսնում

Փետրվար 19,2014 16:50

Ուկրաինացի ժողովրդին զորակցություն հայտնելու եւ փետրվարի 18-ին Կիեւում կատարվածի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կոչը ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան մոտ ընթերցեց լրագրող Գայանե Առուստամյանը: Նա ասաց, որ ռուսերեն է կարդում՝ Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցիչներին հասկանալի լինելու համար: Ի դեպ, անցյալ տարվա դեկտեմբերին Գայանեն եղել է Մայդանում:

«Մենք եւս Մայդանում ենք» միջոցառման բոլոր մասնակիցները կոչ արեցին, որ միջազգային հանրությունը եւ եվրոպական կառույցները իրավական գնահատական տան Կիեւում կատարվող ապօրինություններին:

gayane-Arustamyan2 gayane-arustamyan3

«Մայդանը ծանր ժամանակներ է ապրում, մենք եւս անցել ենք դրա միջով… Մայդանում նույն ձեռագիրն է, ինչ մեզ մոտ՝ 2008թ. մարտի 1-ին, դա Կրեմլի ձեռագիրն է, որը փորձում է ճնշել իր իրավունքների համար պայքարող ժողովուրդներին: Տեսեք, թե ինչ է կատարվում հետխորհրդային տարածքում»,-նշեց Գայանե Առուստամյանը: Ապա հավելեց, թե

սրտի թրթիռով ենք հետեւում այն ամենին, ինչ կատարվում է Մայդանում:

Քաղաքացիական ակտիվիստ Աննա Նիկողոսյանը եւս եղել է Մայդանում: Aravot.am-ի հետ զրույցում նա ցավով փաստեց, որ հաճախ Հայաստանում մարդիկ չեն գիտակցում, որ ունեն իրավունքներ, որոնց համար պետք է պայքարել: «Չկա այն գիտակցությունը, որ անգամ մեկ կամ մի քանի հոգին կարող են ինչ-որ բան փոխել…Ուկրաինայում դա գիտակցում են: Մարդիկ այնքան էին հոգնել ռեժիմից, որ պայքարի են ելել: Այն ոգեւորությունն ու հույսը, որ տեսել եմ նրանց աչքերում, երբեք չեմ մոռանա: Ցավում եմ, որ այդ ամենի արդյունքում զոհեր են եղել»,- ասաց քաղաքացիական ակտիվիստը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728