Նշենք, որ այսօր Գիրք նվիրելու միջազգային օրն է: Ամիսներ առաջ աշխատանքային այցով Նոյեմբերյանի զորամասում գտնվող Շարմազանովին Մանկավարժականի շրջանավարտ զինծառայողներից մեկը խնդրել էր զորամասին գրքեր հատկացնել: Ինչպես այսօր նշեց ԱԺ փոխնախագահը, այդ խնդրանքից հետո ինքը եթերով դիմել է բուհ-ի ղեկավարությանն ու ուսանողներին, ապա սկսվել է գրքահավաքը:
”Կարևորը ոչ թե քանակն է, խնդիրը դրված է , որպեսզի մենք կարողանանք զորամասին տրամադրել մասնագիտական, հայրենասիրական գրականություն ու մեր դասականների գործերը”,-ասաց նա` հավելելով, որ սա առաջին փուլն է, մի քանի օր հետո ուսանողների հետ միասին այս գրքերը կնվիրաբերեն զորամասի գրադարանին: ”Պարզից էլ պարզ է, որ 21-րդ դարում այն մարդիկ, ովքեր դադարում են կարդալ, նրանք դադարում են մտածել: Այսօր մեր բանակը, մեր հասարակությունը կարիք ունի ինտելեկտուալ զինվորների, քաղաքացիների, և հայ երիտասարդի իդեալական կերպարը այն երիտասարդն է, ով իր մի ձեռքում պահում է սուրը, այսինքն` հայրենիքի պաշտպանությունը, իսկ մյուս ձեռքում գրիչը` գիրքը, գիտելիքը”,-շեշտեց Շարմազանովը:
Նա շնորհակալություն հայտնեց հարազատ բուհ-ի ուսանողներին, ղեկավարությանն ու պրոֆեսորադասախոսական կազմին:
Իսկ բուհ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նկատեց, որ իհարկե, հիմա 21-րդ դարն է, սակայն գրքին երբեք չեն փոխարինի պլանշետն ու նորագույն տեխնիկայի այլ միջոցները: ”Այսօր պլանշետով կարելի է մի հսկայական գրադարան ունենալ, բայց գիրքն ունի մի զարմանալի հատկություն, եթե սիրում ես կարդալ, աշխատում ես գրքի հետ, քեզ թանկ է ամեն ինչ, բացառիկ հաճույք է էջերը թերթելը”:
ԱԺ փոխնախագահը հիշեցրեց նաև, որ այսօր մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:
Կարդացեք նաև
Դիմելով ուսանողներին` նա մեջբերեց բուհ-ի ևս մեկ շրջանավարտ ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանը խոսքերը. ”Կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու, որը դուք եք կերտելու”:
Մանրամասները` տեսանյութում
Մանկավարժականի համար առանձնապես մի պարծենալու բան չէ Է.Շարմազանովի նման
շրջանավարտ ունենալը, ինչպես նաև` Տիգրան Սարգսյանի նման բուհի խորհրդի նախագահ ունենալը….