Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Մարտի 1-ն ու Կիեւի գործողությունները ղեկավարվել են նույն կենտրոնից» (Տեսանյութ)

Փետրվար 19,2014 16:31

«Մենք եւս Մայդանում ենք» խորագրով այսօրվա միջոցառմանը մասնակցում էր նաեւ 1994-1995թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1992-1995թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1991-1995, 1995-99 ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը:

Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան մոտ ելույթ ունենալով, պարոն Շահնազարյանը խստորեն դատապարտեց այն, ինչ տեղի էր ունեցել երեկ Մայդանում եւ ինչ կատարվում է Ուկրաինայում արդեն երեք ամիս:

Davit-shahnazaryan3

davit-shahnazaryamn2

Նա ներկայացրեց իր գնահատականները եւ մի քանի զուգահեռ տարավ հայաստանյան իրականության հետ:

«Առաջին՝ երեկ Յանուկովիչը դադարեց լեգիտիմ նախագահ լինելուց: Երկրորդ՝ այսօր Յանուկովիչը եւ նրա իշխանությունը ոչ թե իշխանություն են, այլ ընդամենը հակամարտության կողմ, եւ Պուտինը իր դրածո Յանուկովիչի միջոցով իր նեոկայսերապաշտական իշխանությունն իրականացնելու համար որոշել է փորձել սահմանել Ուկրաինայում բռնապետություն, տվյալ պարագայում՝ Յանուկովիչի բռնապետություն:

Երրորդ՝ Ուկրաինայի Ռադան դադարել է քաղաքական մարմին լինելուց եւ օգտագործելով ընդամենը թվաբանական քաղաքական մեծամասնությունը՝ նպաստում է բռնապետության հաստատմանը: Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Կիեւում, կազմակերպվել եւ անցկացվել է նույն կենտրոնի կողմից, ինչը տեղի էր ունեցել Հայաստանում 2008 թ. մարտի մեկին: Զուգահեռները չափազանց շատ են»,- փաստեց Դավիթ Շահնազարյանը:

Հավելենք, որ ցույցի մասնակիցները պահել էին՝ «Պուտին, տուն գնա Կիեւից», «Ուկրաինայում մարտի 1 է», «Յանուկովիչի ռեժիմի անկումը Սերժի ռեժիմի տապալման սկիզբն է» եւ նման այլ բովանդակությամբ պաստառներ: Նրանք վանկարկում էին «Փառք Ուկրաինային, փառք հերոսներին» եւ «Փառք Հայաստանին», «Մայդանը շարունակվում է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    Կարծում եմ բոոլոր այն կուսակցությունները , որ իրենց համարում են ԸՆԴԴԻՄԱԴԻՐ, ժամանակն է որ ապացուցեն դա իրենց վերաբերմունքով, Մայդանում տեղի ունեցող Պուտինյան սպանդին…այնտեղ ոչ միայն ուկրայնացիների արյունն է թափվում այլ յուրաքանչյուր ազնիվ, բանական մարդու խիղճն է բռնաբարվում , այնպես ինչպես այն տեղի ունեցավ 2008 ի Մարտի 1ին….

    Շնորհակալ եմ վերեվում բերված ցույցի մասնակիցներից…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728