Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը դարձյալ ընտրվել է ԲՀԿ քաղխորհրդի անդամ, թեեւ հայտարարել էր, որ վաղուց կապ չունի այդ կուսակցության հետ: Պատասխանելով Aravot.am-ի հարցին` ինչ որ բա՞ն է փոխվել, Վարդան Բոստանջյանն ասաց, որ պատճառն իր զբաղվածությունն էր, եւ, որ ինքն անընդհատ այնտեղ գտնվելու, շփվելու ժամանակ չուներ, չնայած`«Ես չէի ասել, թե կապ չունեմ կուսակցության հետ: Ինչ վերաբերում է ԲՀԿ քաղխորհրդի անդամ լինելուն, ապա, ստացվել է այնպես, որ այդպես են հարմար գտել: Դա միայն տեխնիկական պատճառով էր: Ես, մասնավորապես ղեկավարությանը`ասել էի, որ զբաղված եմ լինելու, բայց հիմա նորից բուհական աշխատանքի հետ միասին, նաեւ կուսակցական տիրույթում եմ գտնվում, եւ ուզում եմ ասել, որ դա տեղի է ունենում մեկը մյուսին չխանգարելու պայմանով»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ