Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդայի գործը» հետաձգվեց մեկ ամսով (Տեսանյութ)

Փետրվար 19,2014 16:13

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը  բավարարեց  «Բանդայի գործով» ամբաստանյալ Քյարամ Ամոյանի պաշտպան  Սամվել Հովհաննիսյանի միջնորդությունը:

Խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ նա հրապարակեց որոշման եզրափակիչ մասը, համաձայն որի՝ սույն քրեական գործով նշանակվեց ամբուլատոր  դատահոգեբուժական փորձաքննություն:

Փորձագետները զգուշացվել են քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին, ինչպես նաեւ նրանց տրվել է հետեւյալ հարցադրումը. հաշվի առնելով անցյալ տարվա հուլիսին փորձագիտական եզրակացությամբ ամրագրված այն փաստը, որ Քյարամ Ամոյանը ճանաչվել է սահմանափակ մեղսունակ, արդյոք առկա է Քյարամ Ամոյանի առողջական վիճակի վատթարացում փորձագիտական եզրակացությունը տալուց հետո եւ նա կարո՞ղ է մասնակցել դատավարական քննչական գործողությունների: Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ մինչեւ տվյալ ապացույցի ստացումը դատական նիստեր չեն լինի. այն հետաձգվեց մեկ ամսով, նշանակվեց մարտի 19-ին:

Ի դեպ, Քյարամ Ամոյանը գրավոր դիմել էր դատարանին, որ համաձայն է , որպեսզի դատական նիստերն անցկացվեն առանց իր մասնակցության:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728