Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում պարտադիր կենսաթոշակայինին կողմ է միայն Սամվել Բալասանյա՞նը

Փետրվար 19,2014 16:11

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ դուրս եկած գյումրեցի երիտասարդներն այսօր քաղաքի ողջ կառույցները` Շիրակի մարզպետարանի շենքը, Հանրապետական կուսակցության գրասենյակներն ու քաղաքապետարանի դիմացի մայթը հեղեղեցին «Դեմ ենք պարտադիր կուտակայինին» ու «Չենք արտագաղթում» ցուցապաստառներով:

Ոչ մի կառույցում երիտասարդներին չխոչընդոտեցին փակցնել դրանք, բացառությամբ Գյումրու քաղաքապետարանի:

Ցուցարարները դեռ չէին փակցրել իրենց բողոքի պաստառները, երբ քաղաքապետարանի շենքից դուրս եկավ մի երիտասարդ ու հարցնելով, թե ինչ են անում, նրանց հետևից կայծակնային արագությամբ հավաքեց ցուցապաստառները:

Ստացվում է, որ հանրապետականներից ու Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներից առավել այս օրենքին կողմ է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Նշենք, որ մյուս բոլոր կառույցների ներկայացուցիչները գոնե հասկացնում էին, որ նման օրենքը անընդունելի է սոցիալապես այսքան վատ պայմաններում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Սուսաննա Մաթևոսյան -մանկապարտեզի աշխատակցուհի says:

    Էն որ Բալասանյանը անսկզբունք մի մարդ է /?/, գիտի սաղ երկիրը ու կալիֆոռնիահայությունը, մնում է, որ դա իմանան նրա տերերը ու հովանավորները, որոնց աչքի առաջ նա երկրից մեծ փող դուրս բերում Ամերիկայում և Չինաստանում պիվի գործարաններ դնելով: հետո էլ ասում էր վերականգնենք կորցրած աշխատատեղերը , բայց որտեղ Ամերիկայում և Չինաստանում? նա փաստորեն ոչ մի կոպեկ ներդրում Գյումրիում չի արել, արել է Ամերիկայում, Վրաստանում, Չինաստանում ու անգամ Գեղարքունիքում, բայց ոչ Գյումրիում, կեցցես Գյումրու քաղաքապետ, հըլը քամակիդ չեն տվել , դուրս գցել? ոչինչ շուտով, ոնց որ դու անմեղ մարդկանց, մանկապարտեզների դաստիարակներին փոխարինում ես պիվագործների կնկտանցով, այդպես էլ քեզ մի օր կփոխարինեն, եվ հետո, անցյալ օրը Բալասանյանի առաջնորդ Ծառուկյանը դեմ էր կուտակային ռեֆորմին, բա չի տեսնում իրա կադրը Գյումրիում ինչ է անում?

  2. Նելլի says:

    Գյումիի բնակիչներ, արդեն պետք է լուրջ գործողություններ ձեռնարկել: Կատակ անելու ժամանակը չէ: Թե չե Բալասանյանը գիտի թե, իր դեմ գրողները կատակ են անում, կամ ինչ-որ մեկի դրդմամբ են գրում, կամ էլ մտածում է, թե ոչինչ, սովորական երևույթ է, “բոլորին էլ դեմ ելնողներ եղել են”, իհարկե, ինչպես միշտ խոսում է առանց մտածելու:Բայց դեմ էլ կա, դեմ էլ: Իրեն թվում է, թե ոչ ոք չի տեսնում, որ ինքը որոշ ուժերի ձեռքին առնվազն մարիանետկա է, և դրվել է քաղաքապետ ոչ թե քաղաքի համար աշխատելու, այլ այդ ուժերի թելադրանքները կատարելու համար, այն էլ շատ պրիմիտիվ, անգրագետ և գռեհիկ ձևով:

  3. Նելլի says:

    Ինչ վերաբերվում է կենսաթոշակային ֆոնդին, իրեն բացատրածից միայն հասկացել է պահումների մասով, մնացածը իրեն չի հետաքրքրում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728