Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի երիտասարդները ՀՀԿ-ականներին. «Եթե կփոխվեք՝ լավ, չեք փոխվի, մենք գալու ենք ձեզ փոխենք» (Տեսանյութ , ֆոտոշարք)

Փետրվար 19,2014 15:48

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի «զոհ» դարձած Գյումրու մի քանի ակտիվիստներ այսօր Շիրակի մարզպետարանի շենքի մոտից սկսեցին իրենց բողոքը այդ համակարգի դեմ: Նրանք «Ես դեմ եմ պարտադիր կենսաթոշակայինին», «Չեմ արտագաղթում» և այլ ցուցապաստառներով մարզպետարանի շենքից շարժվեցին դեպի Հանրապետական կուսակցության գրասենյակներ` պատասխանատուներին հորդորելով ու միաժամանակ պահանջելով հետ կանգնել նմանատիպ անհեթեթ, սոցիալական վիճակը վատթարացնող, ներքաղաքական լարվածություն հրահրող օրենքի ընդունումից:

«Գյումրին մեր տունն է» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արսեն Վարդանյանը բողոքի ակցիայից առաջ հանդես եկավ հայտարարությամբ` ասելով. «Այսօր որոշել ենք գրքի օրը օգտագործել Հայաստանի Հանրապետական և ՕԵԿ կուսակցություններին տրամադրելու երկու տարի առաջ` 2012 թվականին ԱԺ ընտրությունների ժամանակ մեզ տված ստահոդ խոստումները ու կետերը, որոնք հրամցրել են: Սա հետ ենք վերադարձնելու իրենց` շեշտելով, որ կուտակայինը ևս մաս է կազմում մեզ տված խոստումների: Մենք այս բողոքով ցույց ենք տալու, որ իրենք իրոք թերացել են , 100-ից չկարողացան անգամ 80, 60 ու 50 խփել: Տարիներ շարունակ թերացել են իրենց աշխատանքի մեջ, այս պահին ևս շարունակում են կրկնել այդ նույն սխալները, ինչ թույլ են տվել տարիների ընթացքում: Մենք եկել ենք ասելու, որ այլևս նման ձևով ձեզ հետ չենք աշխատելու, եթե կփոխվեք, լավ, եթե չեք փոխվի, մենք գալու ենք ձեզ փոխենք»:

Նրանք կարմիր գրիչով ընդգծեցին, թե որ կետերի իրագործման հարցում են թերացել իշխանությունը ստանձնած ՀՀԿ-ականները ու շարժվեցին դեպի նրանց գրասենյակներ: Նրանք պահանջում էին նախ աշխատատեղ ստեղծել Գյումրիում, այնուհետ նոր միայն մտածել այսպիսի օրենքի վավերացման մասին:

Երիտասարդները ողջ քաղաքը հեղեղեցին «Դեմ եմ պարտադիր կուտակայինին» ցուցապաստառներով: Հանրապետական կուսակցության գրասենյակների պատերին, մարզպետարանի ու քաղաքապետարանի շենքերի մոտ հայտնվեցին այս ցուցապաստառները:

Հետաքրքիրն այն է, որ նրանց այս պահանջին արձագանքում էին բոլոր անցորդները, անգամ մարզպետարանի չինովնիկները` համաձայնելով, որ նման օրենքի ընդունումը աբսուրդ է: Հեռվից նրանց հսկում էին Վլադիմիր Գասպարյանի «հրեշտակները»:

Այս թեմայի մանրամասները՝ քիչ անց:

PrevPhoto
NextPhoto

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728