Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ֆոնդերի կառավարիչները մեզ փող չեն տա». Մակարյանը Սերժ Սարգսյանի կարծիքը չի կիսում

Փետրվար 19,2014 15:10

Պարտադիր կուտակային կենսաթոշակներին վերաբերող օրենքում նախատեսված սանկցիաներն այնպիսին են, որ գործատուներին հարկադրում են ուզած-չուզած այդ փոխանցումները կատարել: Այսօր «Հայացք» ակումբում նման կարծիք հայտնեց Հայաստանի գործատուների  հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքերով` օրենքն այնպես է ձեւակերպված, որ եթե գործատուն չկատարի պարտադիր կուտակայինի փոխանցումները, ապա ըստ օրենքի, չվճարված գումարների չափով գործատուի գույքի վրա կալանք է դրվելու, հետո` գույքի բռնագանձում. «Նույն բանը նաեւ «Հարկերի մասին» օրենքում կա, երբ գործարարը հարկերի վճարումն ուշացնում է, օրական 0,15% տույժ է գանձվում, հետո վարչական տույժ, հետո հաշիվների ու գույքի վրա կալանք: Այսինքն` թոշակի չվճարելը համարժեք է հարկային օրենսդրության հարկեր չվճարելուն»:

Պարոն Մակարյանի ներկայացմամբ` կենսաթոշակային վճարումների այդ համակարգի պատճառով, աշխատաշուկայում ստվերը կավելանա. «Այսօր էլ ես  լսում եմ, որ մարդիկ խնդրում են, որ իրենց գործատուները չձեւակերպեն որպես աշխատող: Կամ եթե անգամ աշխատողը պնդում է, որ կուտակայինի փոխանցումը չկատարվի, գործատուն չի գնա այդ քայլին, քանի որ նրա նկատմամբ խիստ սանկցիաներ կկիրառվեն, եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ օրենքը պետք է լիարժեք կիրառվի»:

Պարոն Մակարյանին հետաքրքրեց, թե արդյոք կենսաթոշակային բարեփոխումների դեմ այս ընդվզումները, որոնք պետական մարմիններում էլ են շարունակվում, կհասնեն ասենք` նախարարություններ կամ կառավարության աշխատակազմ եւ արդյոք կպահանջվի կառավարության ղեկավարության հրաժարական, թե՞ կբավարարվեն դիմում գրելով ու աշխատանքից ազատվելով:

Aravot.am-ի այն հարցին, որ կառավարության եւ ՀՀ նախագահի վստահեցմամբ` կենսաթոշակային բարեփոխումների եւ կուտակային այդ գումարների հաշվին էժան վարկեր կլինեն մեր շուկայում, պարոն Մակարյանն ասաց. «Եթե այդ գումարները գնում են կառավարիչներին, ապա կառավարությունը երբեք չի կարող հույս ունենալ, որ դրանք էժան վարկի ձեւով տրվելու են մեզ: Գուցե հույսե՞ր ունեն, կամ ենթադրում են, որ դրանք էժան վարկեր կդառնան, բայց ես խիստ կասկածում եմ, որ կառավարիչները մեզ փող տան»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728