«Մենք եվրոպացի ենք» հասարակական շարժումը Ուկրաինայում ստեղծված բարդ իրավիճակի եւ Կիեւում շարունակվող ընդդիմության եւ ուժային կառույցների արյունալի բախումների հետեւանքով ուկրաինացի մարզիկներին կոչ է անում դադարեցնել մասնակցությունը Սոչիում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերին:
«Ուկրաինայում դրամատիկ իրադարձությունների եւ Կիեւի փողոցներում արյունահեղության հետ կապված` ուկրաինացի օլիմպիականներին կոչ ենք անում, որպես Ուկրաինայի ժողովրդի հետ համերաշխության եւ զոհվածների հիշատակը հարգելու նշան, դադարեցնել մասնակցությունը Սոչիի օլիմպիական խաղերին», – ասվում է ուղերձում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` РИА Новости-ի