Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Պողոսյան. «Եթե բացահայտվի, որ «ՀայՌուսգազարդը» իջեցնում է գազի կալորիականությունը, ապա կդիմենք դատարան»

Փետրվար 19,2014 14:52

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն այսօր «Երկու երես» մամուլի ակումբում ներկայացրեց «ՀայՌուսգազարդի» շրջիկ լաբորատորիա իրականացրած գազի կալորիականության չափաբաժնի ստուգման արդյունքները: Ստուգումներն իրականացրել էին հունվարի 17-ին՝ «ՀայՌուսգազարդում» գազի կալորիականության վերաբերյալ քննարկումից անմիջապես հետո:

Պարոն Պողոսյանը պատմեց, որ ստուգումներ իրականացվել են պատահականության սկզբունքով ընտրված բնակարանում, Դավիթաշեն վարչական շրջանում: «Լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ այդ վայրում գազի կալորիականությունը եղել է 8200 կկալ, այսինքն՝ նորմայի  սահմաններում: Այսկերպ իմ կասկածներն այն մասին, որ գազի կալորիականությունն արհեստականորեն իջեցվում է, փարատվում են: Սակայն քանի դեռ բողոքները ժողովրդի կողմից շարունակվում են, հարցը այսպես չի կարելի թողնել»,- ասաց նա:

Սակայն պարոն Պողոսյանը մնում է այն կարծիքին, որ չի կարելի սահմանափակվել միայն Հայաստանի տարածքում ստուգումներ իրականացնելով. «Անհրաժեշտ է գազը բալոնի մեջ տեղափոխել արտերկիր՝ ավելի հավաստի ցուցանիշներ ստանալու համար: Սակայն դրա համար չկան բավարար միջոցներ, իսկ «ՀայՌուսգազարդը» հրաժարվում է տրամադրել գումար»:

Չնայած այն հանգամանքին, որ պարոն Պողոսյանն ասում է, թե իր կասկածները փարատվել են, նա կարծում է, որ անգամ չնչին կեղծման դեպքում սխալ ցուցանիշ տված լաբորատորիայի դեմ դատարան հայց կներկայացվի:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728