Լրահոս
Օրվա լրահոսը

Ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Հայաստանում Ուկրաինայի դեսպանատուն

Փետրվար 19,2014 14:33

Այս պահին «Հաղթանակ» զբոսայգու մոտից մեկնարկել է «Մենք եւս Մայդանում ենք» ակցիան, որին մասնակցում են քաղաքացիական ակտիվիստներ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Ժառանգություն» կուսակցությունից Ստյոպա Սաֆարյանը, Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը եւ քաղաքացիներ, ովքեր իրենց ձայնն են բարձրացնում ընդդեմ Կիեւում տեղի ունեցող արյունահեղության:

Ակցիայի մասնակիցները կրում են «Ուկրաինայում մարտի 1 է», «Յանուկովիչի ռեժիմի տապալումը Սերժի ռեժիմի տապալման սկիզբն է» եւ նմանատիպ  բովանդակությամբ այլ պաստառներ:

Ակցիայի մասնակիցներն այս պահին շարժվում են դեպի Հայաստանում Ուկրաինայի դեսպանատուն:

Մանրամասները՝ առաջիկայում:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728