Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան-Եվրոմիություն քաղաքական համագործակցությունը շարունակվում է». Արթուր Բաղդասարյան

Փետրվար 19,2014 13:51

Այսօր տեղի ունեցավ Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական` 17-րդ նիստում քննարկվեց և հավանության արժանացավ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների նոր ցանկի նախագիծը:

Հարցի հետ կապված Արթուր Բաղդասարյանն իր խոսքում մասնավորապես նշեց. «Այս նիստը կարևոր է թե քաղաքական և թե բովանդակային առումով: Վերջին շրջանում շատ է խոսվում Հայաստան-Եվրոմիություն հարաբերություններում առկա անկումների, իսկ որոշ հոռետեսներ խոսում են նույնիսկ տապալման մասին: Ես ցանկանում եմ նրանց հիասթափեցնել` Հայաստան-Եվրոմիություն քաղաքական համագործակցությունը շարունակվում է և եվրոպական մեր գործընկերների հետ մենք մշակել ենք շուրջ 180 կետից բաղկացած հավակնոտ գործողությունների մի ծրագիր, որը վերաբերում է 5 առանցքային ուղղություններին` արդարադատություն, ազատություն, անվտանգություն, քաղաքական համագործակցություն, սոցիալ-տնտեսական բարեփոխումներ, ենթակառուցվածքային բարեփոխումներ և բոլոր այս ուղղությունները ներառում են իսկապես լրջագույն փոփոխությունների համալիր մի փաթեթ, որը հնարավորություն կտա տարբեր ուղղություններով առաջընթաց արձանագրել Հայաստանի և Եվրոպական միության անդամ երկրների միջև»:

Արթուր Բաղդասարյանի խոսքով` այս տարվանից սկսած արդեն ՀՀ քաղաքացիները կունենան դյուրացված վիզային ռեժիմ, կարող են առանց արգելքների մեկնել Եվրամիության անդամ երկրներ, գործարարները կարող են շուրջ 6000 արտադրատեսակներ արտահանել Եվրոպական միություն զրոյացված մաքսատուրքերով, կամ խիստ զեղչված սակագներով:

ԱԱԽ Քարտուղարը տեղեկացրեց նաև, որ ձևավորված օրակարգի շրջանակներում փոփոխություններ տեղի կունենան դատաիրավական համակարգում, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, կարդիականացվի ՀՀ քաղաքական համակարգը:

ՀՀ-ԵՄ գործողությունների նոր ծրագիրը Անվտանգության խորհրդի հաստատմանը կներկայացվի առաջիկայում:

Հանձնաժողովը քննարկեց կազմակերպական այլ հարցեր ևս:

 Ազգային անվտանգության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալինա says:

    ———— Յ Յ Ա ‘Խ Ք ————–

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728